ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը անձնագրային և վիզաների վարչության նոր պետ է նշանակել
Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Միշա Սարդարյանը: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով նշված պաշտոնում է նշանակվել Մնացական Բիչախչյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ: