Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու՞ են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունենալու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 26-ին Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու են՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում մեծ ավանդ ունենալու համար, բայց ոչ ՀՀ շխանությունների կողմից։
Ըստ թերթի՝ բանն այն է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով Մոսկվայում համառուսաստանյան հանձնաժողով կա ձևավորված, որն էլ պատրաստվում է հուշամեդալներ հանձնել այն հայտնի քաղաքական գործիչներին, որոնք լուրջ ներդրում են ունեցել Հայոց ցեղասպանության ճանչման գործում։
«Ու հենց այդ հանձնաժողովն էլ Կարեն Դեմիրճյանին հետմահու պարգևատրելու մասին որոշում է կայացրել»,–գրում է թերթը։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
