Կարծում եմ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը պետք է նաև ցմահների նկատմամբ օրինաչափորեն կիրառվի
Հայաստանի նորանկախ պատմության առաջին դեպքն է, երբ ցմահ ազատազրկման դատապարտյալ է ազատվում պատժի կրումից։ Թեև հիվանդության պատճառով, սակայն ազատվեց։ Սա մեր երկրի համար կարևեր որոշում է, քանի որ այս առումով ունենք բարդույթավորված արդարադատություն։ Ցավում եմ, որ Սողոմոնի դուստրը չտեսավ հորն ազատության մեջ։ Առողջություն եմ մաղթում Սողոմոնին։ Կարծում եմ պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքը պետք է նաև ցմահների նկատմամբ օրինաչափորեն կիրառվի։