Մարիամ Մարտիրոսյանի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով` 10 րոպե տևողությամբ անհասցե տվել է սեռական բնույթի հայհոյանքներ
Արկադի Սմբաթի Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վայոց ձորի մարզի Արփի գյուղի վարչական տարածքում գտնվող <<Քարանձավ>> ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցում 2015թ. մայիսի 28-ին` գիշերը ժամը 23-ի սահմաններում, հարբած վիճակում, կոպիտ կերպով հասարակական կարգը խախտելու դիտավորությամբ, առանց որևէ առիթի` խուլիգանական դրդումներով, արթնացել ու անհարկի վիճաբանության մեջ է մտել այդ ժամին իր սենյակում քնած նույն հյուրանոցի տնօրեն և սեփականատեր Կառլեն Վաղարշակի Ստեփանյանի հետ, հասարակության` Կառլեն Ստեփանյանի, հյուրանոցի աշխատակցուհի Հասմիկ Պարգևի Թադևոսյանի ու իր կնոջ` Մարիամ Սամվելի Մարտիրոսյանի նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով` 10 րոպե տևողությամբ անհասցե տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է նաև Կառլեն Ստեփանյանի նկատմամբ բռնություն գործադրելով, այն է` ձեռքով հարվածել է նրա գլխին: Արկադի Իսրայելյանն իր խուլիգանական գործողությունները դադարեցրել է միայն Հասմիկ Թադևոսյանի և Մարիամ Մարտիրոսյանի միջամտություններից հետո:
Այսպիսով, Արկադի Իսրայելյանը կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով:
Ն. Ադամյան