Լուրջ միջադեպ Գառնիում. Վարչապետը էշ է անվանել գառնեցուն, ապա` արժանի պատասխան ստացել
Երեկ` հոկտեմբերի 25-ին, ցերեկվա ժամերին, HARTAK.am-ի խմբագրություն զանգահարեց գառնեցի կին ու անհանգիստ ձայնով ասաց` «Դուք ինչո՞վ եք զբաղվում, անուններդ է լրատվամիջոց: Ես չեմ հասկանում Հայաստանի լրագրողներն ինչո՞վ են զբաղված: Հենց նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանը եկավ և վերջին բառերով մեզ կոպտեց ու գնաց»:
Երբ խնդրեցինք տիկնոջը մանրամասնել, նա ասաց հետևյալը` «Վարչապետը եկել էր Գառնի, որպեսզի այստեղից խողովակաշարով ջուր տաներ Արտաշատ: Բնական է, հենց միանգամից հանդիպել է գառնեցիների արդարացի բողոքի ձայնին: Անգամ լուրջ միջադեպ տեղի ունեցավ ու մեր «մեծն» վարչապետն իր քաղաքացուն ասաց`«էշ-էշ մի դուրս տուր»: Որից հետո ստացավ արժանի պատասխան` «Էշ երկրում եմ ապրում` էշ-էշ եմ խոսում»: