«Ուզում ես վախցրա, ինչ ուզում ես արա, մեկ ա էթալու ա զանավիսկի հետևը,ինչ ուզի անի». Սեյրան Սարոյան
«Մենք ո՞ւր ենք գնում, դեմոկրատիա, չէ՞: Հիմա օրենքներ ենք անում, ամեն ինչ անում ենք, որ մեր ժողովուրդը լավ ապրեն: Մարդիկ փոխվելու են, հո էսի հավերժ չի, հո Սարոյանը հավերժ դեպուտատ չի լինելու»,-հայտարարեց գեներալ պատգամավորը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների դրական կողմերի մասին:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը մասնակցելու է Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին եւ բացատրելու է, թե ինչու պետք է «այո» ասել հանրաքվեի ժամանակ: Լրագրողի հարցադրմանը, թե Էջմիածնում վեխենում են Սեյրան Սարոյանից ու Մանվել Գրիգորյանից և հենց վախի մթնոլորտն է ապահովում ցանկալի արդյունքներ, Ս.Սարոյանը պատասխանեց. «Դու էլ մուտիկոլվա ես անում, ընչի՞ չես ասում, որ մեզի սիրում են, ասում ես՝ վախենում են: Մեզի սաղ էլ սիրում եմ, հո զոռով չենք էթա… Որ մտար զանվիսկի հետևը, ով եկավ քեզ նայեց: Որ ժողովուրդը չուզեց, ուզում ես փող տուր, ուզում ես վախցրա, ինչ ուզում ես արա, մեկ ա էթալու ա զանավիսկի հետևը, ինչ ուզենա անի»: