Սամվել Ալեքսանյանը նաև երկրի բյուջեին է օգնում, որից բոլորն են օգտվում. Մանվել Գրիգորյան
Ես ի՞նչ ունեմ Սամվել Ալեքսանյանի հետ, որ վատ լինեմ: Ինքը ԵԿՄ-ին ֆինանսավորում է, բոլորին աջակցում է, ինչի՞ պիտի վատ լինեմ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ տևական ժամանակ որոշակի լարվածություն կա գեներալ Մանվելի և Սամվել Ալեքսանյանի միջև:
Ըստ Մանվել Գրիգորյանի՝ Սամվել Ալեքսանյանը նաև երկրի բյուջեին է օգնում, որից բոլորն են օգտվում: