29-ամյա Լիանայի «դուխն» այնքան է բարձրացել, որ հարբած մտել է ոստիկանություն ու սկսել աջ ու ձախ հայհոյել
29-ամյա Լիաննա Ջավահիրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ՝ նա մտել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական շենքի հերթապահ մաս՝ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք ոստիկանության ծառայողների նկատմամբ, առանց պատճառի հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: