«Գազի գինը ՀՀ քաղաքացու համար հավանական է իջնի, եթե գազը գնվի ոչ թե դոլարով, այլ ռուբլով». Վարդան Այվազյան.VIDEO
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանն ապագայում պատրաստվում է օգտագործել ազգային արտարժույթները էներգակիրների վաճառքի ժամանակ այլ երկրների հետ, այսինքն՝ ռուբլին: «Ապագայում մենք մտադիր ենք ակտիվորեն օգտագործել ազգային արտարժույթները ոչ միայն էներգակիրների առևտրի ժամանակ, այլև արտաքին վճարումների ընթացքում ինչպես Չինաստանում, այնպես էլ մյուս երկրներում»,– ասել էր Պուտինը՝ նշելով, որ արդեն հիմա Չինաստանին նավթը վաճառվում է ռուբլով:
Ներկայումս ԱՊՀ երկրների միջև առևտրաշրջանառության 50 %-ը իրականացվում է դոլարով և եվրոյով: ԱՊՀ շրջանակում ռուբլով առևտուր անելու պարագայում միության անդամ երկրներն էլ ավելի մեծ կախվածության մեջ կհայտնվեն Մոսկվայից, որովհետև կուտակած ռուբլիները, բացի ռուսական տնտեսությանը պատվեր տալուց, այլ տեղ չեն կարող ուղղել:
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը կարծում է, որ էներգակիրների վաճառքի հարցում ռուբլուն անցումը դրական անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա։ «Ինձ թվում է՝ ռուբլով հաշվեկշիռ կստեղծեն, որ բանկային համակարգը կարողանա գործարքներ կատարել։ Թե խոչընդոտները կվերանան, թե տնտեսապես կլինի շատ ավելի ձեռնտու»,- ասաց Այվազյանը։
մանրամասն՝ 1-in.am-ում:
