Ծառուկյանին պատկանող ընկերություններում մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբերվել. Գագիկ Խաչատրյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող 7 ընկերություններից 6-ում ստուգումներն ավարտել են և առանձնակի մեծ ու խոշոր չափերի խախտումներ չեն հայտնաբարել, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից մնացել է ստուգվի «Արարատի ցեմենտի գործարանը»:
«Մենք համապատասխան հանձանարարություն ենք ստացել ու պարզել, որ էական խախտումներ չեն արձանագրվել, ի դեպ, ստուգումները կատարել ենք բացառապես օրենքի շրջանակում: Քաղաքական գործոններում արձանագրվածը բոլորս գիտենք, սակայն նշեմ, որ վերջին տարիներին չենք տեսնի, որ հարկային ու մաքսային մարմիններ քաղաքական գործընթացներում ունենան այնպիսի դեր, որը հակասի օրենքին»,- պարզաբանեց Գագիկ Խաչատրյանը:
