1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հավանաբար վախի այն մթնոլորտը, որ նա ստեղծել է Սյունիքում, դա դեռ աշխատող գործոն է

Ազգային ժողովում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանելով լրագրողների հարցերին, թե քանի տոկոս ձայն է ապահովելու հանրաքվեի ժամանակ, հավաստիացրել է, որ Սյունիքում էլի բարձր տոկոսներ են հավաքելու: Իսկ թե ինչի՞ շնորհիվ ընտրակեղծիքների՞, թե՞ ճնշումների, Խաչատրյանը պահը չի կորցրել պարծենալու, թե փոխադարձ վստահության ու սուտ չխոսելու հաշվին:

Իսկ ահա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով «այո» է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀԿ-ի որոշ կարկառուն դեմքերի (ում անուններն անընդհատ կրիմինալի հետ է կապվում), այդ թվում նաեւ Սուրիկ Խաչատրյանի ներկայացվածությունը քարոզչական աշխատանքներին, իր բացասական ազդեցությունն է ունենալու «Այո»-ի քվեների վրա: Հարցին, թե Սահմանադրական բարեփոխումներից հետո, այնուամենայնիվ, կլինեն կադրային լուրջ տեղաշարժեր, թե ոչ, եւ թե արդյո՞ք դոկտորական աստիճաններ նվաճած կարկառուն ՀՀԿ-ականները կշարունակեն անպարտ մնալ եւ իրենց օրենքից վեր դասել, պատգամավորն արձագանքեց.

-Ամեն ինչ կախված է նրանից, թե սահմանադրական բարեփոխումների հիմքում ինչ նպատակ է դրված: Եթե նպատակը՝ երկրի կառավարման համակարգի փոփոխության միջոցով երկրում նպաստավոր պայմանների ստեղծումն է, ապա կուզեմ հավատալ, որ ժամանակի ընթացքում ՀՀԿ-ն վերաիմաստավորվում է եւ լրջագույնս մտածում է իր հեղինակության մասին: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում իրենք էլ կհասկանան, թե որքան վարկաբեկիչ է, երբ իրենց կազմում ներգրավվում են մարդկանց, որոնցով առնվազն չեն կարող հպարտանալ: Միամիտ չեմ, որ հավատամ, թե Սահմանադրական փոփոխությունների արդյունքում դեկտեմբերի 7-ից մեր կյանքը փոխվելու է: Եւ ժողովուրդն էլ ավելի բարեկեցիկ ու անհոգ է ապրելու: Բայց միեւնույն ժամանակ առաջարկվող Սահմանադրությունը հույս է ներշնչում, որ իշխանության՝ ճյուղերի տարանջատման արդյունքում կլինեն շահերի բախում, իսկ այդ բախման արդյունքում արդարությունն, իհարկե, որոշակիորեն կվերականգնվի: Ես վստահ եմ, որ եթե ընդունվի Սահմանադրությունը, ապա այն կծառայի ժողովրդին: Եթե իհարկե այն անցկացվի ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով:

-Իսկ ովքե՞ր եւ ի՞նչ կերպ են ապահովելու այդ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները:

-Իհարկե շատ լավ կլիներ, որ քարոզարշավ իրականացնողները, այդ թվում նաեւ մարզային իշխանիկները, մաքուր կենսագրության տեր մարդիկ լինեին, եւ նրանց «Այո»-ի քարոզը շատ ավելի ազդեցիկ լիներ: Հասկանալի է, որ ցանկացած ընտրական կամպանիայի ժամանակ մարզային ղեկավարները պետք է ընդգրկվեն այդ գործընթացներում, քանի որ նրանք են, այսպես ասած, տվյալ տարածքի տերերը: Եւ նրանց խոսքն էլ, եթե շատ հաճախ ազդեցիկ չէ, ապա ինչ-որ տեղ զսպող է, քանի որ ունեն լծակներ, որոնցով կարողանում են ազդել ժողովրդի վրա: Դա ինչ-որ տեղ տրամաբանական գործընթաց է (եթե իշխանություն ես), բայց, իհարկե, կան կերպարներ, որոնց ոչ մի կերպ չեմ կարող ընկալել:

-Օրինակ:

-Նույն Սուրիկ Խաչատրյանը, ըստ իս, որեւէ պաշտոնի չպիտի լիներ: Բայց արի ու տես, որ նա առայժմ պաշտպանվում է: Հավանաբար, դա պայմանավորված է նրանով, որ նա երկար տարիներ մարզպետ է աշխատել այդ մարզում, եւ վախի այն մթնոլորտը, որ նա ստեղծել է Սյունիքում, դա դեռ աշխատող գործոն է: Եւ նրա մասնակցությունը հանրաքվեին՝ երեւի ավելի արդյունքվետ են համարում:Այդուհանդերձ, ես այն կարծիքին եմ, որ ՀՀ իշխանությունները Սահմանադրական բարեփոխումներից հետո համապատասխան հետեւություններ կանեն, եթե, իհարկե, ցանկանում են պահպանել իշխանությունն ու վերականգնել իրենց հեղինակությունը: Այսինքն՝ պետք է ազատվեն նրանցից, ովքեր ամեն ինչի ընդունակ են, եւ նրանք վստահ են, որ միեւնույն է, իրենց ամեն ինչ ներվելու է: Ինձ համար այդ կարգի մարդիկ պարզապես անընդունելի են:

Հ.Գ Հաջորդ հրապարակման շրջանակներում, Fnews.am-ը կներկայացնի նաեւ սյունեցիները կարծիքը՝մարզում տիրող տրամադրությունների, մարզպետի ունեցած վարկանիշի, ու մարզում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի շուրջ: Եւ կպարզի, թե որքանով են սյունեցիները պատրաստ մասնակցելու առաջիկա հանրաքվեին:

Տ. Աբրահամյան 

Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan