Երգչուհի Քրիստինե Պեպելյանը հանրության դատին է ներկայացրել նոր` «Աղոթք» վերնագրով երգի տեսահոլովակը:
Սոցցանցի իր էջում երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը.
«Երգ այն մասին, որ հավատը օգնում է ապրել, երգ այն մասին, որ հույսը միշտ նոր դռներ է բացում: Այս երգը զրույց է, ու ես մեծ հույս ունեմ, որ այս զրույցը կհասնի ձեր սրտերին: Ու չնայած այն հանգամանքին, որ այս երգը նախապես գրվել է «Վերջին հայրիկը» հեռուստանովելի համար, թույլ տվեք այսօր այն նվիրել Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վթարից զոհված մարդկանց հարազատներին: Համբերություն ձեզ…. »:
Երգի երաժշտության հեղինակը Մանե Հակոբյանն է, խոսքերինը՝ Անահիտ Մխիթարյանը: