Ծառուկյանի գործում խառն էր նաև Տեր-Պետրոսյանի մատը, այնքա՜ն մատներ կային. Գալուստ Սահակյան
Գագիկ Ծառուկյանը քաղաքականությունից հեռացավ, որովհետեւ հակասահմանադրական կոչեր էր անում, նաեւ ժողովրդին դրդելու ճանապարհով էր գնում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանը:
Գալուստ Սահակյանը հրաժարվել է ոտքի վրա պարզաբանել Ծառուկյանի այն հայտարարությունը, թե քաղաքական պայքարից հեռացավ` արյուն թափելու վտանգներից խուսափելու համար: «Ես չեմ ուզում դա վերլուծել, որովհետեւ դուք ուզում եք ոտքի վրա եւ արյունը որոշել, եւ թափողին որոշել, եւ ամեն ինչ: Ես ուզում եմ ասել` քաղաքական հանգամանքներն այնպիսին էր, որ ժողովրդին դրդելու ճանապարհով էին գնում, եւ էդտեղ ոչ միայն պիտի մեղադրել Ծառուկյանին, այլ էդտեղ կար Լեւոն- Տեր Պետրոսյանի մատը, այնքա՜ն մատներ կային»: