Սպանություն Արարատի մարզում. Մասիսի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով հայտնաբերեցին սպանությունը կատարած 35-ամյա տղամարդուն
Նոյեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի կայարանի տնամերձ հատվածի հարակից դաշտում տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի և պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ Դավիթ Հովհաննիսյանը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Մասիս կայարանի 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ, 54-ամյա Վաչագան Սարգսյանն էր: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` մահը վրա է հասել բութ առարկայի գործադրմամբ գլխի հատվածում ստացած հարվածներից: Մինչ դատաբժիշկը դին կզզներ` ոստիկաններն ու քննիչները ձեռնարկելով օպերատիվ գործողություններ, պարզել են, որ Վ. Սարգսյանին հարվածել և սպանել է Արարատի մարզի Սիս գյուղի բնակիչ, 35-ամյա Ալիկ Գուրջիևը: Ոստիկաններն ու քննիչները նրան հայտնաբերել են իր տանը:
մանրամասները՝ shamshyan.com-ում: