Որքա՞ն է Նաիրա Զոհրաբյանի դստեր աշխատավարձը Կենտրոնական բանկում
Չափազանց ընդդիմադիր Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ քննարկումների ժամանակ ուղղակի փայլեց։ Նախ նա ինչպես միշտ իր պարտքը համարեց անդրադառնալ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի բիոզուգարաններին, հետո հիշատակեց ֆինանսների նախկին նախարարի կնոջ դեկրետային արձակուրդը։ Հետին թվով ընդդիմադիր տիկինը, ինչպես նկատում եք, գործող կառավարության աշխատանքից գոհ է։ Նրան բացառապես հետաքրքրում են Տիգրան Սարգսյանի ու նրա կառավարության կազմում վաղուց հրաժարական տված պաշտոնյաները։
Չար լեզուները պնդում են, որ այս հետին թվով ընդդիմադիր գործունեությունը բավական եկամտաբեր գործ է։ Մենք, իհարկե, չենք հավատում այդ լեզուներին ու վստահ ենք, որ տիկին Նաիրան պատահականության սկզբունքով է ընտրում իր քննադատության թիրախներին։ Բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր հաճույք են ստանում Նաիրա Զոհրաբյանի գործունեությունից, բարեկամաբար, խորհուրդ ենք տալիս հաճույքի ուրիշ սուբյեկտ ընտրել, որովհետև ամեն բան վաղուց բոլորի համար պարզ է։ Վառված խաղաքարտերով բացառվում է լուրջ խաղը։
մանրամասները՝analitik.am-ում: