Խի Արգամիչը կասկածում ա՞...
Այսօր կառավարության նիստում էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Լևոն Շահվերդյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ պետք է մշակվի մեթոդ էլեկտրաէներգիայի ապօրինի սպառումը կանխելու և ապօրինի սպառման վնասները հատուցելու համար: Նախագիծը ներկայացնելուց հետո Լևոն Շահվերդյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանից մեկ օր ժամանակ խնդրեց, քանի որ Բաղրամյան 26-ից տեխնիկական բնույթի առաջարկներ են ստացել: «Նախագահականից էին զանգ տվել՝ իրավաբանական բաժնից, որ տեխնիկական բնույթի առաջարկ են ներկայացրել»,- ասաց փոխնախարարը:
Հովիկ Աբրահամյանն էլ կատակեց. «Լավ է՝ զանգին պատասխանել ես, բա որ չպատասխանեիր... Ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել»:
Հ.Գ.
Հետաքրքիր է, ինչ է կատարավում ազգիս վարչապետ Հովիկ Արգամիչի հետ: Ի՞նչ է, Արգամիչը կասկածում էր, որ իր կաբինետի անդամներից որեւէ մեկը կարող էր չպատասխանե՞լ նախագահականի զանգերին: Էս ինչ տաօրինակ կասկածների մեջ ա մեր Արգամիչը. «բա որ մի կտոր հաց տալը գիտեք, էլ կասկածելը ո՞րս էր»: