Կարո՞ղ ա գիտեք Մայքլ Ջեքսոնն եմ. գեներալ Մանվել
Գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանն այսօր Ազգային ժողովում հրաժարվեց պատասխանել ԼՂ տարածքները զիջելու վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Գեներալ Գրիգորյանը համառեց, թե ինքն արդեն ծավալուն հարցազրույց է տվել և չի ցանկանում կրկնվել. «Կարո՞ղ ա գիտեք Մայքլ Ջեքսոնն եմ, որտեղ բռնեք, պետք ա հարց տաք»,- ասաց նա :