1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կեղծանունով հոդվածներ չեմ գրել, ես պատասխանատու եմ իմ գրածի համար. Կարինե Քալանթարյան Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Կարինե Քալանթարյանը ավելի քան տասը տարի «Ազատություն» ռադիոկայանում աշխատել է որպես իրավական ոլորտը լուսաբանող լրագրող, իսկ 2010 թվականից եղել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մամուլի խոսնակը: Կրթությամբ անգլերեն լեզվի բանասեր տիկին Քալանթարյանը «Իրավական ոլորտը լուսաբանող լրագրողները» շարքի հերթական հարցազրույցում պատմում է  լրագրողի և մամուլի խոսնակի աշխատանքի դժվարությունների, դատաիրավական համակարգի խնդիրների և իր գործունեության մասին:

Գիտեմ, որ մասնագիտությամբ բանասեր եք, ինչպե՞ս որոշեցիք լրագրությամբ զբաղվել:

-Այո, ես ավարտել եմ բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բանասիրության բաժինը, մասնագիտությունս՝ անգլերենի թարգմանիչ, մանկավարժ, բանասեր: Ավարտելուց անմիջապես հետո աշխատել եմ հեռուստատեսությունում. սկսել եմ ամենաներքևից՝ ռեժիսորի ասիստենտ, հետո խմբագիր, 1993 թվականից «Լրաբեր» լրատվական ծառայությունում սկսեցի աշխատել: Ամուսնուս ընտանիքում բոլորը գրող և լրագրողներ էին,  և ինձ դուր եկավ լրագրությունը: Ունեցել եմ  իմ առանձին հաղորդաշարերը՝ երգիծական, երաժշտական, վերլուծական, բայց զուտ լրագրությունը ինձ ավելի շատ հետաքրքրեց, հատկապես, երբ  1990-ականների սկզբին «Լրաբերը» սկսեց ճշգրիտ լրատվություն տալը: Իհարկե, չեմ կարող ասել, որ լիովին այդպես էր, բայց ես փորձում էի այդպես աշխատել: Հետո վերապատրաստվեցի «Ռոյթերս» գործակալության հիմնադրամում՝ որպես տնտեսական լրագրող:  1999-ի հունիսից «Ազատություն» ռադիոկայանում էի աշխատում և սկսեցի իրավական թեմաներով գրել: Սովորում էի ամեն ինչ. երբեմն մտածում էի, որ փաստաբաններին հոգնեցրել եմ իմ հարցերով՝  այս բանը որտեղի՞ց իմանամ, այն մյուսը՝ որտեղի՞ց կարդամ: Հետո ավելի մասնագիտացա ու շատ սիրեցի իրավական լրագրությունը:

-Ձեր լուսաբանած դատական գործերից ո՞րը կառանձնացնեք, ո՞րն էր ամենահնչեղը:

-«Հոկտեմբերի 27-ի գործը»: Ահաբեկչությունից անմիջապես հաջորդ օրը ես սկսել եմ զբաղվել այդ գործով:  Զրոյից սկսել եմ հեռախոսահամարներ, ինֆորմացիայի աղբյուրներ գտնել, զինդատախազության քննիչներին երկար-բարակ համոզել ինֆորմացիա տալ, փաստաբանների հետ զրուցել: Այդ գործով դատավարությունը լուսաբանող լրագրողներս կատակով ասում էինք, թե «Հոկտեմբերի 27-ի գործով» երեք տարի նստել ենք. շուրջ 3 տարի դատավարությունն ընթացավ, դրանից առաջ շուրջ 1 տարի էլ նախաքննություն էր կատարվում:

-Ըստ Ձեզ, այդ գործը բացահայտվե՞ց, թափանցի՞կ էր արվում ամեն ինչ:

-Մինչև այսօր կասկածներ կան, որ կային կազմակերպիչներ: Այդ կասկածները չեն  փատարվել, և, ես կարծում եմ, որ չեն էլ փարատվի: Այն  ժամանակ տուժողների  հարազատները, որ քաղաքական գործիչներ էին, ասում էին, որ եթե փոխվի իշխանությունը, գործը կբացահայտվի: Բայց ես կարծում եմ, որ եթե գործը տաք-տաք չի բացահայտվում, հետագայում ինչ բացահայտումներ էլ լինեն, միևնույնն է, կասկած կմնա: Սկզբնական  շրջանում ես կարծում էի, որ այլ կազմակերպիչներ կան, բայց հետո երբ գործի նյութերին մանրամասն ծանոթացա, հասկացա, որ Նաիրի Հունանյանն այն կերպարն էր, որին պետք չէր ուղղակի ինչ-որ բան հանձնարարել,  նրան հնարավոր էր ցանցի մեջ գցել և անուղղակի ուղղորդել և նա  կկատարեր: Նա ահավոր ամբիցիոզ կերպար էր, իր մասին մեծ կարծիք ունեցող:

Ահաբեկչությունից ընդամենը մեկ տարի առաջ նա եկել էր  Հանրային հեռուստատեսություն, որտեղ այն ժամանակ ես էլ էի աշխատում:Բացասական էներգիա զգացի իրենից ու իմ գործընկերներին  ասացի. «Շատ վտանգավոր կերպար էր: Ո՞վ էր էս տղան: Նրանից ամեն ինչ հնարավոր է սպասել»:

Նա Թուրքիայում էր եղել, միգուցե նրան շատ լավ ընդունել էին, գովել էին, մի քանի բան էին ասել…: Գուցե անուղղակի ուղղորում եղել է, ես վստահ չեմ կարող ասել:  Այդ մասով քննությունը կասեցվեց, երբևէ կշարունակվի՞, թե՝ ոչ, չեմ կարող ասել:

-Խոսեցիք տեղեկատվության աղբյուրներ գտնելու դժվարության մասին: Հիմա ավելի՞ հեշտ է տեղեկություններ հավաքելը:

-Հիմա, կարծում եմ, ավելի հեշտացել է: Ես մի քանի տարի աշխատել եմ պետական համակարգում՝ որպես մամուլի  քարտուղար, և դաշտը երկու կողմից եմ տեսել: Հիմա շատ ավելի բաց են, թափանցիկ են աշխատում, քան այն ժամանակ էր: Այն ժամանակ շատ դժվար էր ինֆորմացիա գտնելը:

Մեկ այլ դժվարություն էր, երբ «Ազատություն» ռ/կ-ում մենք չէինք կարող ասել «մեր աղբյուրների վկայությամբ»: Եթե նույնիսկ ասում էիր այդպես, տեղեկությունը պետք է խիստ հավաստի լիներ: Մենք շատ ճշգրիտ էինք աշխատում:  Հատկապես այս գործի հետ կապված եթե ինչ-որ ինֆորմացիա ունենում էի,  անմիջապես զանգում էի նախաքննությունն իրականցնող մարմնին, ասում, որ ունեմ այսպիսի տեղեկություն, հաստատու՞մ եք, թե՝ ոչ: Սա հնարավորություն էր տալիս իմ ունեցած ինֆորմացիանն հրապարակելու:  Շատ դժվար էր, իհարկե,  ոչ միայն ինձ համար: Այս գործի մասին խոսողներ շատ կային՝ փաստաբանները, տուժողները, սակայն ինֆորմացիան շատ քիչ էր:

Հիշում եմ, տուժողներից մեկը ինչ-որ ինֆորմացիա էր խոստացել տալ, բայց հետո վախեցավ. մի քանի անգամ գնացի իրենց տուն, չտվեց: Էլդա Գրինի հետ հարցազրույց արեցի, հետո նա զանգահարեց, ասաց, թե իրավունք չուներ այդ տեղեկությունը տալ, բայց արդեն եթեր էր գնացել:

Եվ ընդհանրապես դժվար էր: Էլ չասեմ, որ մինչ իմ սկսելը  իրավական լրագրությամբ զբաղվելը շատ ավելի դժվար է եղել: Հիմա դատական նիստերին մասնակցելը, լուսաբանելը հեշտ է, լրագրողներն ավելի տեղեկացված են, պատրաստված: Հետագայում մեր լրագրողներից մի քանիսը դարձան մամուլի քարտուղարներ, ովքեր գիտեին լրագրողի աշխատանքի արժեքը, օրենսդրական փոփոխություններ արվեցին, գերատեսչությունները սկսեցին ավելի բաց աշխատել:

 -Ասացիք, թե հիմա լրագրողներն ավելի պատրաստված են, սակայն ավելի հաճախ դժգոհություններ են լսվում:

-Չեմ կարող ասել՝ կատարյալ են, կան թերություններ, պիտի կրթվեն, սովորեն:  Ես հիմա Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում դասավանդում եմ և ունեմ իրավական լրագրությամբ զբաղվող ուսանողների խումբ: Զրոյից սովորում ենք՝ ինչպես օրենք կարդալ, հասկանալ, դատարանակազմությունը և այլն: Եթե բոլոր բուհերում մասնագիտանան, մեր լրագրողները արդեն բուհից դուրս գալուց հետո, երբ մտնեն դաշտ, ավելի տեղեկացված կլինեն:

Երբ մամուլի քարտուղար էի,  լրագրող էր զանգահարել և հարցնում էր, թե այս ինչ օրենքը  որտեղի՞ց կարելի է գտնել: Ասացի՝ arils.am կամ parliament.am կայքերում, բայց նույնիսկ այդ կայքերից օգտվել չգիտեր:

-Իսկ ի՞նչ սխալներ եք նկատել լրագրողների կողմից, որ ձեր ուսանողներին սովորեցնում եք չանել:

-Ես սովորեցնում եմ, թե ինչպես պետք է լրագրողն իրեն պահի դատարանում: Ես դրա վրա մեծ ուշադրություն եմ դարձնում: Մի քիչ «համարձակ» լրագրողները կարծում են, որ կարելի է դատական կարգադրիչներին արհամարհել: Տեսել ենք, որ լրագրողն իրեն իսկապես լավ չի պահում դատարանում, օրենք է խախտում: Ես կարծում եմ, որ առաջինը դու չպիտի  խախտես այդ օրենքը: Եթե խախտեցիր, ապա իրավունքը չունես ուրիշին քննադատելու, կարգի հրավիրելու:

-Դուք ասացիք, որ այժմ պետական կառույցներն ավելի բաց են աշխատում լրագրողների հետ: Սակայն այսօր էլ կան մամուլի խոսնակներ, որ երկաթե թևերով պաշտպանում են իրենց ղեկավարներին՝ չթողնելով հարցազրույցներ տալ: Դուք խնդիր ունեցե՞լ եք «պաշտպանելու» նախարարին:  

-Լավ կլիներ, որ այդ հարցին պատասխանեին լրագրողները, ովքեր ինձ հետ աշխատել են, նրանք ասեին՝  ճի՞շտ էի աշխատում, թե՝ նախարարին «պաշտպանում» էի:  Բայց նորից ասեմ. այն մամուլի քարտուղարները, ովքեր եղել են լրագրող, նրանք այլ կերպ են այդ դաշտը պատկերացնում:  Աշխատանքում ինձ համար սկզբունք էր՝ որևէ հարց անպատասխան չթողնել: Եթե նույնիսկ տրված հարցն ինձ համար բարդ էր, ապա  «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով 5-օրյա ժամկետում տեղեկացնում էի, որ կպատասխանենք 30-օրյա ժամկետում:

Իհարկե,  դժվար էր: Հատկապես արդարադատության համակարգում, հատկապես ՔԿՎ ղեկավարության հետ աշխատելը դժվար էր, իրենք փակ էին:  Բայց քանի որ  նախարարն էլ կողմնակից էր թափանցիկությանը, մենք միասին  կարողացանք կոտրել այդ պարիսպը: Ես անընդհատ ասում էի, որ մի սպասեք, որ մի լրագրող  այսպես կոչված «քսիֆ»-ի միջոցով տեղեկություն ստանա, հրապարակի, դրա մի մասը սխալ լինի ու  սկսեք հերքել: Եղավ դեպք քրեակատարողական հիմնարկում, ինֆորմացիան տվեք: Երկար ջանք գործադրելուց հետո  հասա դրան, որ իրենք անմիջապես տալիս էին, ու մամուլում ապատեղեկատվությունը նվազեց:

-Բացի հարցումներին պատասխանելը, ասուլիսներն ու միջոցառումների ժամանակ լրագրողների հետ հանդիպումները, հարցազրույցներ հե՞շտ էին կազմակերպվում:

-Երբ ես աշխատում էի նախարարությունում, հարցազրույցներ տվել են բոլոր փոխնախարարները, վարչության պետերը, ես ցույց էի տալիս, որ միայն նախարարը չէ աշխատում:

Նախարարին «բռնացնելն» ու հարցեր տալը հեշտ էր, բայց, այո, նա հարցազրույցներ տվել է: Նա հասարակական սեկտորից եկած մարդ էր և հասանելի էր:

-Իսկ հե՞շտ էր Հրայր Թովմասյանի հետ աշխատելը:

-Այո: Ես իմ կամքով եմ գնացել նախարարություն:  Դրա համար երկու պատճառ կար. նախ ուզում էի դաշտը տեսնել մյուս կողմից, և երկրորդը՝ իսկապես ուզում էի օգնել Հրայր Թովմասյանին. ես նրան երկար ժամանակ ճանաչել եմ որպես իրավաբան, գիտեի, թե նա ինչ ծրագրեր ուներ, ինչ էր ուզում անել: Չգիտեմ՝ որքանով ստացվեց այնպես, ինչպես ինքը պատկերացնում էր, ինչպես նաև ես էի պատկերացնում: Փորձեցինք, որոշ բաներ արվեցին, բայց դե դրանք ինչքանո՞վ կպահպանվեն…

-Որո՞նք էին այն դրական փոփոխությունները, որոնք ձեր թիմի ձեռքբերումն էր:

-Օրինակ, այն, որ «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարությունը շարունակվեց,  Հրայր Թովմասյանի թիմի ձեռքբերումն էր: Քանի որ բոլոր քրեակատարողական հիմնարկների վիճակն էլ շատ վատ էր, բոլորն էլ պետք էր վերանորոգել, մտածում էին, որ գուցե այդ գումարը քիչ-քիչ տրամադրեին մյուս ՔՀԿ-ների վերանորոգմանը: Հրայր Թովմասյանի թիմի համառության շնորհիվ շարունակվեց շինարարությունը և հիմա կա «Արմավիր» ՔԿՀ-ն:

Հսկայական աշխատանք կատարվեց օրենսդրական դաշտի ուսումնասիրության՝ Սահմանադրության և Եվրոպական դատարանի վճիռների հետ համապատասխանեցման հետ կապված: Դրանք աշխատանքներ են, որոնք շարքային քաղաքացին չի տեսնում, բայց արդյունքները հետագայում կերևան:

Նոտարարական համակարգում շատ մեծ փոփոխություններ արվեցին. քաղաքացիներից անընդհատ բողոքներ էին լինում, լրատվամիջոցներում անընդհատ գրվում էր այս ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին: Եվ դա կանխվեց, ում մեղադրում էին նման գործելակերպի համար, նրանք ազատվեցին աշխատանքից:

-Իսկ նախարարությունից դուրս գալուց հետո ինչո՞վ էիք զբաղվում:

-Նախ ասեմ, որ ես կեղծանունով հոդվածներ չեմ գրել: Ես ինքս պատասխանատու եմ իմ գրածի համար, միայն իմ ազգանունով եմ գրել, երբեք այլ անվան տակ չեմ գրել, չեմ թաքցրել: Ասում էին, որ կարող ես գրել, ես ասում էի՝ ոչ:

Ես ինքս Հրայր Թովմասյանի հետ դիմում եմ գրել ու դուրս եմ եկել: Ինձ հաջորդ նախարարը  չի ասել՝ գնա, ու, չեմ էլ կարծում, թե կասեր, որովհետև իրեն էլ ճանաչում էի, ինքն էլ  ինձ էր լավ ճանաչում, իմ աշխատանքը գիտեր: Պարզապես կարծում եմ, որ դա ճիշտ էր: Եթե ես այդ թիմից եմ եղել, իմ պաշտոնը հայեցողական էր, և ես իմ թիմի հետ պիտի  գնայի: Ինչ-որ ժամանակ ես աշխատեցի հասարակական կազմակերպությունում, կարճ ժամանակ թղթակցեցի «Առավոտ»-ին, այժմ չեմ գրում:

մանրամասն՝ այստեղ:

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan