Ավազակային հարձակում Արարատի մարզում. դիմակավորված անձինք զենքի սպառնալիքով հափշտակել են 24 մլն. 770 հազ. դրամ
Երեկ՝ դեկտեմբերի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com կայքը հայտնում է, որ ժամը 05:00-ի սահմաններում դիմակավորված 3 հոգի՝ զինված, ներս են մտել «ՌՕ Իմպեքս» ՍՊԸ-ի գրասենյակ։
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք զենքի սպառնալիքի տակ կպչուն ժապավենով կապել են Դարակերտ գյուղի բնակիչ, 27-ամյա Յուրի Քալոյանին, ով աշխատում է պահակ, այնուհետև ներս են մտել ՍՊԸ-ի դրամարկղի սենյակ, կոտրել մետաղյա պահարանի դուռը և այնտեղից հափշտակել 24 մլն 770 հազար դրամ (51,000 ԱՄՆ դոլար):
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։