Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը ինքնավնասում է արել` կոկորդի շրջանում վերք բացելով
Վանաձոր քրեակատարողական հիմնարկի կալանավորներից մեկը ինքնավնասում է արել` կոկորդի շրջանում վերք բացելով: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը Fnews.am-ին տեղեկացրեց, որ կալանավորը այդ պահին եղել է հոգեպես անհավասարակշիռ վիճակում, այդ իսկ պատճառով էլ նման քայլի է դիմել:«Կալանավորին անմիջապես տեղափոխել ենք Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ համապատասխան բժշկական միջամտություն է տրամադրվել տուժածին, ինչից հետո նրան կրկին տեղափոխել ենք քրեակատարողական հիմնարկ, այժմ բժիշկների հսկողության տակ է»: Ղլեչյանը չցանկացավ մանրամասնել, թե ով է նման քայլի դիմած տղամարդը: