Որտեղի՞ց ադրբեջանական լրատվամիջոցները գիտեն Ջալալ Հարությունյանի գոյության ու նրա ծառայելու տեղի մասին
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները լուր և տեսանյութ տարածեծին Արցախի դիրքերի հրետակոծության մասին, ավելացնելով որ հայերից զոհվել է բարձրաստիճան սպա Ջալալ Հարությունյանը :
Այնուհետև նույն գնդապետ Ջալալ Հարությունյանը ողջ-առողջ տեսաուղերձով հանդես եկավ,ինչը բավականին անհարմար վիճակի մեջ գցեց ադրբեջանական քարոզչամեքենան :
Շատ լավ է որ մեր գնդապետին բան չի եղթլ, ուղղակի մի հարց է ինձ տանջում այսքան ժամ, որտեղից ադրբեջանական լրատվամիջոցները գիտեն Ջալալ Հարությունյանի գոյության մասին, նրա ծառայելու տեղի մասին, նրա բարձրաստիճան սպա լինելու մասին և տվյալ պահին գտնվելու վայրի մասին :
Կարծում եմ Պաշտպանության բանակը արագ կպարզի տեղեկատվության հնարավոր արտահոսքի ճանապարհը ու կարգելապակի դրանք: