Ավետիսյանների դիակները հանգիստ կթողնե՞ք, թե մինչև վերջին դիտումն ու լատինատառ մեկնաբանությունը չքամեք կանգ չեք առնի...
ԶԼՄ-ներից մեկն այսօր տեղեկատվություն էր տարածել, որ Հունվարին սպանված Ավետիսյան ընտանիքի անդամները առ այսօր ընտրական ցուցակներում են և հանրաքվեին նրանց ազգանունների դիմաց ստորագրություններ են եղել՝ ինչը ապացուցում է, որ նրանց փոխարեն քվեարկել են:
Լավ ի՞նչ ասես:
Սկսենք նրանից, որ ՛՛տեղեկությունը՛՛ սուտ է: Սա կարող է ստուգել ցանկացած քաղաքացի ուղղակի համակարգչով մտնելով ռեգիստրի կայք: Իսկ եթե ցանկացած քաղաքացի կարող էր ստուգել, այդ դեպքում ինչու՞ լրագրողը մինչև նյութը հրապարակելը չստուգեց: Դե երևի լրագրողը լատինատառ քափսլոք քոմենթների ակնկալիքով մի նյութում փորձել է միքսել միանգամից 3 քլիքաբեր թեմաներ՝
1. Հանրաքվե
2.Կեղծիքներ
3.Ավետիսյանների սպանություն
Ավետիսյանների դիակները հանգիստ կթողնե՞ք, թե մինչև վերջին դիտումն ու լատինատառ մեկնաբանությունը չքամեք կանգ չեք առնի...