Սուրիկ Խաչատրյանը պատրաստվում է ոսկի արդյունահանել Ոսկեձորի հանքավայրից
«Գեղի գօլդ» ՍՊԸ-ն բնապահպանության նախարարությանն է ներկայացրել Սյունիքի մարզի Ոսկեձորի հանքարդյունահանման համալիրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ, տեղեկացնում է Hetq.am-ը։«Գեղի գօլդ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Ընկերությունը այժմ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթեր Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման և պղնձի խտանյութի ստացման համար: 2013թ-ից սկսած՝ ընկերությունը իրականացրել է որոնողագնահատողական աշխատանքներ։ ԲՆ նեկայացված նախագծի համաձայն, արդյունահանված հանքաքարը նախատեսվում վերամշակել նույն տարածքում հետագայում նախատեսվող հարստացուցիչ ֆաբրիկայում։ Հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի աշխատանքային նախագծերը կմշակվեն հանքավայրի շինարարության աշխատանքների ընթացքում, որոնց տևողությունը, ըստ նախնական գնահատման, կկազմի 3 – 4 տարի:Ոսկեձորի հանքավայրի պաշարները C1 + C2 կարգերով՝ 23316097տ, արտահաշվեկշռային C2 կարգով՝ 917236տ քանակներով արդեն հաստատվել են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2014թ․ սեպտեմբերի 24-ի N 380 որոշմամբ:
մանրամասն՝ այստեղ: