Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածով. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով փաստաբանին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով խարդախության և քրեական գործով դատաքննության ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար։ Սյունիքի մարզի 46-ամյա բնակչուհուց դեկտեմբերի 9-ին գրավոր հաղորդում է ստացվել, որ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող իր որդուն ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու համար կաշառք տալու պատրվակով փաստաբանը պահանջել է գումար։ Ըստ դիմումատուի՝ 2015թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փաստաբանն իրենից պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 1.000.000 ՀՀ դրամ գումար՝ համապատասխան պաշտոնատար անձանց՝ դատախազին և դատավորին, կաշառք տալու համար, սակայն խարդախությամբ նշված գումարը հափշտակել է: Քաղաքացու հաղորդման հիման վրա 2015թ. դեկտեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվում է Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2015թ. դեկտեմբերի 14-ին փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության