Հասարակական զուգարանից օգտվելու համար այնտեղ մուտք գործած կնոջը ցանկացել է բռնաբարել, սակայն կինը դիմադրություն է ցույց տվել
Արարատի և Վայոց Ձորի մարզ ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով բռնաբարության փորձի մեջ մեղադրվող 26-ամյա Երջանիկը դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, ըստ մեղադրանքի՝ Երջանիկը Արտաշատ քաղաքի զբոսայգու տարածքում հասարակական զուգարանից օգտվելու համար այնտեղ մուտք գործած կնոջը ցանկացել է բռնաբարել, սակայն կինը դիմադրություն է ցույց տվել և կծել նրան:
Նախաքննական մարմինը հիմնավորված էր համարել է, որ երիտասարդը՝ կնոջ կամքին հակառակ, բռնության գործադրմամբ, սեռական հարաբերություն ունենալու դիտավորությամբ, նրա հետևից մոտեցել ու դիմադրությունը ճնշելու, կնոջ կողմից օգնություն կանչելու հնարավորությունը սահմանափակելու նպատակով մի ձեռքով բռնելով նրա պարանոցից սեղմել է, իսկ մյուս ձեռքով սկսել է արձակել նրա հագի տաբատի կոճակները, սակայն հանցագործությունն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել ավարտին հասցնել:
Կինն ակտիվ դիմադրել է, կծել է աջ ձեռքի ցուցամատի և աջ ուսի հատվածը, օգնություն է կանչել, չի թողել որպեսզի իր հագուստները հանի:
Բղավոցներից ներս են մտել զբոսայգում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները և նրան բերման ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին:
Դատաքննության ընթացքում ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին նա, ցուցմունք տալով, հայտնել է, որ տուժող աղջկա հետ ծանոթացել է դեպքի օրը` զբոսայգու տարածքում գործող սրճարանում: Աղջիկը միայնակ նստած է եղել սրճարանի սեղաններից մեկի մոտ, ինքը մոտեցել և նստել է նույն սեղանի շուրջ, որից հետո ծանոթացել ու մոտ 30 րոպե զրուցել են միմյանց հետ: Այնուհետև ինքը վճարել է նրա պատվիրած սուրճի դիմաց, որից հետո նա գնացել է զուգարան:
Երջանիկը մոտ 1-2 րոպե անց անհանգստացել է, որ նրա ուշացման համար և գնացել է դեպի զուգարանի կողմ:
մանրամասները՝ pastinfo.am-ում:
