Հայոց ցեղասպանության մասին պատմող «Կորուսյալ թռչուններ» ֆիլմը կարող է հայտնվել «Օսկարի» հավակնորդների ցուցակում
Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում նկարահանված ֆիլմը, որը կրում է «Կորուսյալ թռչուններ» խորագիրը, կարող է հայտնվել «Օսկար» կինոմրցանակի հավակնորդների ցուցակում:
Այս մասին տեղեկացնում է Prensa Centro Armenio-ն` նշելով, որ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2016-ի փետրվարի 28-ին, իսկ հավակնորդների վերջնական ցուցակը կհրապարակվի հունվարի 14-ին: «Կորուսյալ թռչուններ» ֆիլմը դիտարկվում է որպես հնարավոր թեկնածու 11 անվանակարգերում: