«Գնա ամուսնուցդ տուն ուզի».Վանաձորի քաղաքապետը` վթարային շենքի բնակչուհուն.VIDEO
Վանաձոր քաղաքի Սուխումի 4 շենքի բնակիչներն աստիճանաբար լքում են շենքը: 36 բնակարաններից այսօր միայն 15-ն է բնակեցված: Այս մասին գրում է newspress.am-ը, որի թղթակցի հետ զրույցում բնակիչները բողոքել են, որ շենքում «մենակ անճարներն են մնացել»: Իսկ մի բնակչուհի, խնդիրը քաղաքապետ Սամվել Դարբինյանին ներկայացնելիս, ստացել է անսպասելի և անվայելուչ պատասխան: «Ասեց. Տիկի’ն, ասում ես ամուսին և երկու տղաներ ունես, թող գնան Ռուսաստան աշխատեն ու գան քեզ համար տուն առնեն»,- նեղսրտած պատմել է կինը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: