Զինծառայողի ինքնասպանության գործով ամբաստանյալը դատարան չէր ներկայացվել. նրա մոտ ախտորոշվել է սուր շնչառական ռեսպիրատոր ինֆեկցիա
Զինծառայողի ինքնասպանության գործով այսօրվա նիստը հետաձգվեց, ամբաստանյալներից մեկի՝ Բաբկեն Գաբոյանի բացակայության պատճառով:
Դատարանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրություն էր ստացել առ այն, որ կալանավորի առողջական անբավարար վիճակի պատճառով նրան դատական նիստին չեն կարող ներկայացնել, կալանավորի մոտ ախտորշվել է սուր շնչառական ռեսպիրատոր ինֆեկցիա:
Գործով մյուս ամբաստանյալ Արման Ստեփանյանը, ով ևս կալանավորված է, բերվել էր դատարան:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝Բաբկեն Գաբոյանը սեփական անձի վարկանիշը բարձրացնելու, համածառայողների շրջանում ենթադրյալ առավելությունը ցույց տալու, գերակայությունն ամրապնդելու նպատակով, կատարել է իր լիազորությունների և իրավունքների սահմաններից դուրս դիտավորյալ գործողություններ:
Երեկոյան «քուն» հրամանից հետո զորանոցում զինծառայության պարտականությունները կատարելու հետ կապ չունեցող առիթով՝ իր քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար Բ.Գաբոյանի, ինչպես նաև նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արման Ստեփանյանի կողմից Մ.Մանուչարյանի նկատմամբ բռնություն է գործադրվել:
մանրամասն՝pastinfo.am-ում