Հասուն տարիքում ավելի շատ ես զգում երեխա ունենալու պատասխանատվությունը. Իռա Հարությունյանը հղիության 9-րդ ամսում է
Life.panorama.am-ի զրուցակիցը Իռա Հարությունյանն է։ Դերասանուհի Իռա Հարությունյանը ծննդաբերության համար արդեն հետհաշվարկ է սկսել, նա գտնվում է հղիության 9-րդ ամսում, ըստ բժիշկների՝ մինչ փետրվարի առաջին կեսը նրա երկրորդ որդին լույս աշխարհ կգա:
Իռա Հարությունյանի առաջնեկն արդեն 13 տարեկան է, ուղիղ 13 տարի անց կրկին մայրանալը դերասանուհու համար ասես առաջին անգամը լինի. «Ճիշտ է՝ որդի ունեմ, բայց հիմա փոքրիկի խնամքի վերաբերյալ շատ բաներ արդեն մոռացել եմ, ուստի խորհուրդների կարիք եմ զգում, փորձում եմ կրկին տեղեկանալ, թե ինչպես է պետք ճիշտ մեծացնել ու խնամել բալիկներին: Իսկապես, այնպիսի տպավորություն է՝ կարծես թե առաջին անգամ պետք է մայրանամ, սպասումներն ու զգացողությունները կարծես թե նոր լինեն: Հիմա, երբ նայում եմ տղայիս, ասում եմ, միթե այս ամենի միջով ես անցել եմ: Ինձ համար հրաշքի նման մի բան է՝ պատկերացնելը, որ բնությամբ կնոջ կյանքի մեջ կյանք է ապրում,- նշեց Իռան ու պատմեց, որ առաջնեկին ունենալու ժամանակ այլ կերպ է վերաբերվել,- առաջնեկիս՝ Արամին, ունեցել եմ 25 տարեկանում, երբ շատ երիտասարդ էի: Այն ժամանակ նման կերպ չէի վերաբերվում թե ինձ, թե կարգավիճակիս: Այս առումով տարիքն իր դրական ազդեցությունն ունի՝ հասուն տարիքում ավելի շատ ես զգում երեխա ունենալու պատասխանատվությունը, նաեւ շատ ավելի էմոցիոնալ ես: Մի բան էլ նշեմ՝ երբեք չեմ հասկացել այն մայրերին, ովքեր իրար հետեւից մի քանի երեխա են ունեցել, ինձ համար այդպես մի երեխայից գողանում ես նրան հատկացվելիք ժամանակն ու ստիպված նվիրում հաջորդին. Յուրաքանչյուր երեխայի յուրահատուկ ուշադրություն է պետք, դրա համար ես նույնիսկ չեմ փոշմանում, որ այսքան երկար դադար եղավ առաջնեկիս եւ երկրորդիս ունենալու միջեւ»:
Շարունակությունը՝ այստեղ