Անընդունելի է, որ անչափահասները, այն էլ աղջիկներ, ուշ գիշերին կարող են լինել ոչ իրենց ծնողների կողքին
Երևանի քաղաքապետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Աիդա Խաչատրյանը գրում է.
Ոստիկանության տարածած հաղորդագրությունից տեղեկացա, որ գիշերը Ազատության հրապարակից ոգելից խմիչք օգտագործելու համար բերման ենթարկված անձանց մեջ եղել են երկու անչափահաս աղջիկներ:
Թե՛ որպես մայր և թե՛ որպես երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ, ինձ համար ոչ միայն անընդունելի է փաստը, որ անչափահասներին կարող են դրդել ոգելից խմիչք օգտագործելուն, այլ նաև այն, որ անչափահասները, այն էլ աղջիկներ, ուշ գիշերին կարող են լինել ոչ իրենց ծնողների կողքին:
Սա խիստ մտահոգիչ ահազանգ է, որին հնարավոր չէ անտարբեր մնալ: Ու մենք մեր լիազորությունների շրջանակում այսուհետ ավելի հետևողական ենք լինելու նման երևույթները բացառելու ուղղությամբ տարվող աշխատանքներում:
Նաև ծնողներին մեկ անգամ ևս հորդորում եմ առավել ուշադիր լինել իրենց անչափահաս երեխաների անցուդարձին՝ նրանց զերծ պահելով անցանկալի գործողությունների հնարավոր հետևանքներից: