1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայ ազատամարտիկն իր ձեռքով գծեց Արցախի սահմանները.Արթուր Աղաբեկյան

Հունվարի 28-ը Հայաստանի Հանրապետության տոնացույցում նշվում է որպես Բանակի օր: Այս օրը ունի մեծ կարևորություն հայ ժողովուրդի համար, քանի որ մեր բանակն է մեր պետության ու ազգի գլխավոր պաշտպանը ու նրա հզորությունից է կախված բոլորիս ապագան: Օրվա կապակցությամբ «Ապառաժ»-ը զրուցել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ անդամ, ՀՀ և ԼՂՀ պետական և ռազմական գործիչ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ:

– Ինչպե՞ս եւ ի՞նչ հրամայականով ծնունդ առավ հայկական բանակը:

– Դեռ 1988թ, երբ Արցախի ժողովուրդը խաղաղ ցույցի էր դուրս եկել ու ակնկալում էր խորհրդային իշխանաություններից, որ վերջապես Արցախը կվերամիավորվի մայր Հայաստանին, նույն Խորհրդային Միության իշխանությունները դրդում էին ազերիներին, որպեսզի նրանք բռնությամբ ճնշեին Արցախյան շարժումը: Փառք Աստծո, այդ օրերին գտնվեցին անհատներ, թե Հայաստանում և թե Արցախում, որոնք հեռուն նայելով՝ ամենուր խոսում էին ինքնապաշտպանության մասին: Հենց այդ անհատներն էին /կարծում եմ՝ պատմությունը հետագայում անուն առ անուն կանդրադառնա նրանց/, որոնք ինքնապաշտպանական ջոկատների ստեծման ակունքներում էին: Հիշում եմ, որ 1988թ. աշնանը Արցախում արդեն կային ինքնապաշտպանական ջոկատներ: 1989թ, երբ ձեռքս ընկավ Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության» գիրքը, ես հասկացա, որ մենք ճիշտ ճանապարհին ենք, քանի որ 1989թ. մենք արդեն ունեինք Նիկոլ Դումանի բնութագրած «մնայուն և ֆռռան ջոկատները»: Այս մնայուն և ֆռռան ջոկատները հետագայում դարձան հայկական Զինված ուժերի հիմքը:

Բանակաշինությունն ընթանում էր ինքապաշտպանությանը զուգահեռ: Մի կողմից անհրաժեշտ էր բանակային ստորաբաժանումների ձևավորումը, մյուս կողմից՝ ազերի օմոնականներին դիմակայումը: Այսպիսով, հայ ազատամարտիկը գծում էր Արցախի սահմանները:

Բազում պետություններ կազմավորման ընթացքում ձևավորել են Զինված ուժեր՝ զուտ դա ունենալու համար: Միգու՞ցե այդպես էլ այդ ուժերը չեն գործադրվել: Հայկական բանակը ստեղծման առաջին օրերից առ այսօր մնում է Հայաստանի և Արցախի լինելիության թիվ 1 երաշխավորը:

– Ինչպե՞ս որոշվեց հունվարի 28-ը հռչակել որպես Հայկական բանակի օր:

– Նախորդ տարիներին առիթներ ունեցել եմ այս հարցի շուրջ խոսելու. հիշում եմ, երբ քննարկում էինք, թե որ օրը պետք է հռչակվի հայկական բանակի օր, կային բազում առաջարկներ: Մի խումբ ազատամարտիկներ փորձում էին որպես բանակի օր առաջարկել սեպտեմբերի 20-ը՝ հատուկ գնդի ստեղծման օրը, սակայն Պաշտպանության նախարարությունը միանշանակ մերժեց այդ առաջարկը: Հետո առաջարկվեց Շուշիի ազատագրման օրը՝ մայիսի 9-ը, սահամանել որպես հայոց բանակի օր: Երբ այդ օրերի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի մոտ քննարկում էինք առաջարկները, նա առաջարկեց գտնել այդ օրերի ՀՀ կառավարության որոշումները: Արխիվը ուսումնասիրելուց հետո պարզվեց, որ 1992 թ. հունվարի 28-ին՝ կառավարության առաջին նիստում, որոշում է կայացվել ստեղծել Զինված ուժեր և նույն օրը հրապարակվել է պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի N1 և N01 հրամանները: Այս քննարկումից հետո պաշտպանության նախարարությունը հանդես եկավ առաջարկությամբ՝ ՀՀ տոների և հիշատակների մասին օրենքում որպես Հայկական բանակի օր հռչակել հունվարի 28-ը:

– Ըստ Ձեզ՝ ո՞րն է հայկական բանակի մարտունակության գլխավոր գրավականը:

– Հայկական բանակի զինվոր, թե սպա, շարքային թե գեներալ, գիտակցում է, որ օտարը չի երաշխավորելու իր ծնողի, իր ընտանիքի և վերջապես հայրենիքի անվտանգությունը: Հայ մարդը լավ գիտի, ինչու՞ չէ, իր մաշկի վրա զգացել է, որ եթե այսօր չունենայինք մարտունակ բանակ, աշխարհն այլ լեզվով կխոսեր ՀՀ-ի և հայ ժողովրդի հետ: Իսկ մեր մեծերը մեր ժողովրդին նորից կսկսեին պատմել թղթե շերեփի պատմությունը:

 Սահմանային իրավիճակը վերջին 2 տարիներին շարունակվում է գերլարվելԱդրբեջանն անընդհատ նոր զենք ուզինամթերք էօգտագործում սահմանինինչպե՞ս կգնահատեք սահմանին տիրող այսօրվա իրավիճակը:

– Պաշտպանական դոկտրինա ունեցող պետությունները զինված ուժերի կիրառման պլանները համապատասխանեցնում են հավանական և անհավանական հակառակորդների գործողություններին: Թե ԼՂՀ-ն և թե ՀՀ-ն հավանական և անհավանական հակառակորդներ չունեն: Մենք ունենք թշնամի երկիր, որը փորձում է ահաբեկել մեր ժողովրդին: Ուստի, մենք, ժամանակ առ ժամանակ, պարտավոր ենք վերանայելու թե մեր ռազմավարությունը և թե մարտավարությունը: Մենք նախահարձակ լինելու անհրաժեշտություն չունենք, բայց թշնամու ցանկացած ոտնձգությանը պետք է տանք համարժեք պատասխան՝ թե այսօր և թե վաղը:

«Ապառաժ»

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan