1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Վտանգավոր Խաղեր» հեռուստասերիալի գլխավոր դերակատար Լուսինե Գասպարյանը՝ ԱՄՆ-ում հաստատվելոււ, տղամարդու իր իդեալի ու իր նպատակների մասին

«Dimm media group»-ը եւ «USA Armenia TV»-ն, դեռեւս 2015 թ-ից ձեռնարկել են նոր բազմասերիանոց ֆիլմի նկարահանման աշխատանքները: Խոսքը «Վտանգավոր Խաղեր» նոր հեռուստասերիալի մասին է, որն օգոստոս 24-ից դուցադրվում է «USA Armenia TV» հեռուստաընկերությամբ: Իսկ հիմա այն հեռարձակվում է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով:

«Շատ հետաքրքիր դերասանական կազմ է ընդգրկված, ովքեր նոր շունչ ու ասելիք են հաղորդում մեր սերիալին»,-այդ մասին իր հացազրույցներից մեկի ժամանակ ասել էր սերիալի իրանահայ ռեժիսոր Անաշ Խուդավերդին:

Ֆիլմի սցենարիստը Անուշիկ Պետրոսյանն է, գլխավոր հերոսի՝ Մարկի դերում Արմեն Զարգարյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Հարություն Մովսիսյանը, Խաչատուր Հունանյանը, սիրված հաղորդավուհի Մարինե Մինասյանը, դերասաններ Սուսաննա Նիդելյանը, Լեւոն Շարաֆյանը Ալլա Թումանյանը, Աննա Պանին, Ռազմիկ Մանսուրյանը, եւ այլոք:

Իսկ ահա գլխավոր հերոսուհին մեր հայրենակցուհի Լուսինե Գասպարյանն է, ով մարմանավորում է Անիի կերպարը:

Հենց Անիի՝ Լուսինե Գասպարյանի հետ էլ Fnews.am-ը փորձեց զրուցել  ինչպես ֆիլմի, այնպես էլ նրա առաջիկա ծրագրերի ու նպատակների մասին:

-Լուսինե, մինչ Ֆիլմին անդրադառնալը, նախ կցանկանայի  մի փոքր պատմեիր  քո մասին:

-Մասնագիտությամբ լեզվաբան եմ, ավարտել եմ Երեւանի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը: Տիրապետում եմ մի քանի լեզուների: Կրթություն եմ ստացել նաեւ Իտալիայի համալսարաններից մեկում: Դրանից հետո որոշեցի ուսումս շարունակել մագիստրատուրայի PR (public relations) բաժնում: Շատ սիրեցի այդ մասնագիտությունը, քանի որ այն իր մեջ տարբեր ոլորտներ է ներառում եւ քեզ հնարավորություն է տալիս աճելու ու աշխարհայացքդ ավելի մեծացնելու: Բայց ցավոք սրտի այն թերի մնաց, քանի որ եկա ԱՄՆ ու իմ կյանքում այսպես ասած սկսվեց նոր շրջան: Թեեւ նպատակներ ունեմ շարունակելու այդ մասնագիտությունս:  Այն իսկապես շատ հետաքրքիր ոլորտ է:

-Ընտանիքիդ  հետ ե ՞ս  ԱՄՆ-ում, թե առայժմ օվկիանոսը բաժանում է Ձեզ:

-Ցավոք սրտի հիմա ընտանիքիցս՝ ծնողներիցս եւ փոքր եղբորիցս հեռու եմ,  ու շատ եմ կարոտում նրանց: Բայց հուսով եմ, որ մի օր մեր ընտանիքը  կմիավորվի:

ԱՄՆ եկա, երբ 20 տարեկան էի: Եկել էի բարեկամներիս տեսնելու ու Նոր Տարին նրանց հետ միասին դիմավորելո: Բայց հետո այնպես ստացվեց, որ որոշեցի այստեղ մնալ:

ԱՐՎԵՍՏՆ ԻՄ ՀՈԳՈՒՄ Է ՈՒ ԻՄ ԷՈՒԹՅԱՆ ՄԵՋ 

-Ո՞ր տարիքից ես  եղել նկարահանման հրապարակում: Բեմը, խաղը, կինոյի ու թատրոնի պրոֆեսիոնալների հետ միասին աշխատելը եւ վերջապես գլխավոր դերակատարի մեծ բեռը վերցնելը, մի տեսակ  ռիսկային չէ՞ր ...Քանի որ արդեն ասացիր, որ մասնագիտությամբ լեզվաբան ես:

-Դեռ շատ փոքր տարիքից եղել եմ հեռուստատեսությունում, նկարահանման հրապարակում: 2 տարեկանում առաջին անգամ մասնակցել եմ «Հեքիաթն է կանչում» հաղորդմանը: Իսկ հեռուստասերիալներում նկարահանվել եմ մոտ 16 տարեկանից սկսկած: Առաջինը եղել է «Որբեր» հեռուստասերիալը, որից հետո սկսել եմ ստանալ այլ առաջարկներ: Վերջինը եղել է «Հատուկ բաժին» հեռուստասերիալը, որը նկարահանվել է Հայաստանում: Ճիշտ է, ես մասնագիտությամբ պրոֆեսիանալ դերասանուհի չեմ, որը հաճախ ինձ խանգարում է, բայց մոտ ապագայում նպատակներ ունեմ դերասանական կրթություն ստանալու, քանի որ արվեստն իմ հոգում է, ու իմ էության մեջ: 

Ինչ վերաբերում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելուն ու պրոֆեսիանալների հետ միասին հանդես գալուն, պետք է ասեմ, որ գլխավոր կերպարի մարմնավորումը ինքնին պատասխանատու գործ է, եւ բնակաբար լինելով ոչ փորձառու, ինձ համար բավականին դժվար էր Անիի կերպարը մարմնավորելը, քանի որ այն ինձ համար առաջին մեծ դերն է:

«Վտանագավոր Խաղեր» հեռուստասերիալում ներկայացվում է անսահման սիրո մի պատմություն, որը պետք է այնպես մատուցվի, որ այդ պատմության մեջ յուրաքանչյուրը տեսնի իր կորցրած կամ գուցեեւ շարունակվող սիրո պատմությունը: Սակայն աշխատելով պրոֆեսիոնալ անձնակազմի հետ, թե՛ ռեժիսորը, եւ թե՛ փորձառու ու տաղանդավոր դերասանները ինձ շատ են օգնում իմ կերպարի կերտման ընթացքում:

Ինչպես արդեն ասացի արվեստը ինձ համար առանձին մոլորակ է, որը չեմ կարող համեմատել ոչ մի բանի հետ: Ինձ համար երգն ու դերասանի հրաշալի մասնագիտությունը զուտ աշխատանք չէ, այլ հոգեւոր սնունդ , որն այլ ասպարեզում չեմ կարող գտնել: 
Իսկ «Վտանագավոր Խաղեր» հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու առաջարկը ստացել եմ «DimmMedia Groupi » եւ հեռուստասերալի ռեժիսոր Անաշե Խուդավերդիի կողմից, որի համար նրանց շատ շնորհակալ եմ: Շատ մեծ հաճույքովընդունել եմ այդ առաջարկը:

 ԾՆՈՂՆԵՐՍ ԻՆՁ ԱՐՎԵՍՏԻՆ ՄՈՏ ԵՆ ՊԱՀԵԼ 

 -Ի դեպ, ասում են նաեւ, որ  լավ ձայնային տվյալներ ունես...Ի՞նչ կասես դրա մասին:

-Երգով նույնպես շատ վաղ տարիքից եմ զբաղվել, ու պետք է ասեմ, որ դրա համար էլի իմ ծնողներին եմ շնորհակալ: 4 տարեկանի էի, երբ ծնողներս ինձ «Արեւիկ» անսամբլ տարան, ու կարելի ասել, որ դա էլ զուր չանցավ, քանի որ ինձ շատ բան տվեց երգին մոտ գտնվելը: 
Նորից պիտի ասեմ, որ ծնողներիցս շնորհակալ եմ՝ մանկությանս պայծառ, լուսավոր ու գունավոր օրերի համար: 4 տարեկանից սկսել եմ երգել, ու մասնակցել եմ մի շարք համերգային ծրագրերի ու միջոցառումների (Հայաաստանում  ու  արտերկրում): 
Ստացել եմ նաեւ մասնագիտական կրթություն դաշնամուրի բաժնում: Այլ կերպ ասած ծնողներս հնարավորինս ինձ արվեստին մոտ են պահել: Ավելին ասեմ. մինչ օրս զբաղվում եմ երաժշտությամբ, ու առանց երաժշտության ինձ չեմ պատկերացնում: Ի դեպ, վերջերս էլ ԱՄՆ-ում մասնակցեցի մրցանակաբաշխության՝ ներկայացնելով Հայաստանը, եւ ստացա "Best New Artist" մրցանակը:

-Այսքան բովանադակալից առօրյա ունենալով հանդերձ, հասցնում ես ինդ քեզ հետ մնալ: Ի դեպ, ի՞նչ նախասիրություններ ունես, արվեստից, երգից թատրոնից այն կողմ…

-Նախասիրություններ շատ ունեմ. Բնություն շա՜տ եմ սիրում, իմ բնույթով էլ ակտիվ մարդ եմ  ու չեմ կարողանում հանգիստ տեղս նստել: Միշտ փորձոււմ եմ նոր հետաքրքրություններ փնտրել ինձ համար: Շատե եմ սիրում ակտիվ կյանք վարել. փոքրուց այդպիսին եմ եղել. հաճախել եմ պարի, նույնիսկ զբաղվել եմ պրոֆեսիանալ սպորտով: Շատ եմ սիրում գրքեր կարդալ, բայց ոչ թե ինտերնետային տարբերակով, այլ որ գիրքը լինի ձեռքերիս մեջ: Կարդալիս էլ ամբողոջովին մտնում եմ գրքի պատմության մեջ, եւ որոշ ժամանակով կտրվում եմ իրականությունից:

-Ովքեր են ծնողներդ. մի փոքր պատմիր նաեւ նրանց մասին:

-Ծնողներս մասնագիտությամբ ճարտարագետներ են: Մայրս նաեւ բանասեր է, ու հիմա էլ աշխատում է այդ մասնագիտությամբ: Բայց երկուսն էլ շատ մոտ են արվեստին: Հայրս զբաղվել է պրոֆեսիանալ նկարչությամբ, երգում է ու նաեւ տիրապետում է մի քանի երաժշտական գործիքների: Մայրս էլ ավարտել է դաշնամուրի բաժինը, եւ ունի շատ ստեղծագործություններ: Երեւի նաեւ հենց դա է պատճառը, որ իմ մեջ շատ մ մեծ է եղել սերը դեպի արվեստը:

 ԿԱՐՈՏ ԲԱՌԸ ՔԻՉ Է ԱՍՎԱԾ...

-Կարոտո՞ւմ ես Հայստանին, եւ ինչքանո՞վ ես կապը ակտիվ պահում ՀՀ-ի հետ:

-Այս հարցը ինձ համար երեւի ամենացավոտն է, քանի որ երկու տարի է, ինչ չեմ եղել Հայաստանում ու չեմ տեսել ծնողներիս ու բարեկամներս: Երեւի կարոտ բառն էլ քիչ է նկարագրելու իմ զգացողությունները: Թեեւ հիմա շատ միջոցներ կան, որոնք օգնում են ինչ-որ չափով փարատելու կարոտդ:

-Շատերին է հետաքրքրում այն հարցը, զբաղված է արդյո՞ք Անիի՝ Լուսինե Գասպարյանի սիրտը: 

-Ոչ դեռ ազատ է:

-Լուսինե, իսկ ո՞րն է տղամարդու քո իդեալը:

-Երեւի բոլոր աղջիկների համար մի տարիք է գալիս, որ իրենց համար փորձում են ստեղծել տղամարդու մի իդեալ, եւ ես էլ այդ հարցում բացառություն չեմ եղել: Բայց իհարկե տարիքի հետ հասկանում ես, որ դրանք այն մարդկային արժեքներն են, որոնք կարեւորում ես, ու փորձում ես այդ ամենը տեսնել մի մարդու մեջ՝ ստեղծելով քո իդեալը: Իդեալ չասեմ, բայց կան որոշ արժեքներ, որոնք կարեւոր են ինձ համար:

-Օրինակ:

-Տղամարդու մեջ գնահատում եմ ազնվությունը, նվիրվածությունը, տղամարդկությունը, նպատակասլացությունն ու սկզբունքայնությունը: Եւ ամենակարեւորը՝ հումորի զգացողությունը:

 

-Կհիշե՞ս ինչ-որ ուշագրավ դրվագներ նկարահանման հրապարակից…

-Ճիշտն ասած չեմ կարող անդրադառնալ առանձին դրվագների, քանի որ ամեն անգամ այդ դրվագները յուրովի հետաքրքիր են ու հիշարժան: Նկարահանման հրապարակը լի է ծիծաղով ու հումորային պահերով: Բայց ամենակարեւորը՝ միշտ ջերմ ու ընկերական մթնոլորտ է տիրում նկարահանման հրապարակում: Դե իսկ աշխատանքի նկատմամբ ունեցած լրջության ու պատասխանատվության մասին խոսելը երեւի թե ավելորդ է, քանի որ այն առաջնահերթ խնդիր է է բոլորիս համար:

- Օվկիանոսից այն կողմ, ի՞նչ երզանքներ ունես…

-Առաջնահերթ երազանքս այն է, որ ընտանիքս, ծնողներս եւ եղբայրս կողքիս լինեն: Կցանկանայի, որ այն նպատակները, որոնք դրել եմ իմ առջեւ, իրականություն դառնային: Կլինի դա ուսմանս, եւ թե աշխատանքիս հետ կապված: Գուցեեւ կյանքի դժվարությունները մարդկանց մեջ ավելացրել են չարությունն ու անհանդուրժողականությունը, բայց ես կցանականայի որ մարդիկ, որտեղ էլ որ լինեն հանդուրժող լինեն միմյանց նկատմամբ: Թեպետ այդ առումով իմ բախտը բերել է. միշտ ունեցել եմ ու հիմա էլ ունեմ շատ ընկերներ ու հարազատներ,(ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Հայաստանում) ովքեր միշտ կողքիս են:

-Ինչ է օտարություն ասվածը քեզ համար:

-Օտարություն բառի իմաստը, իմ կարծիքով ամեն մարդ յուրովի է զգում:  Ես շատ եմ շրջագայել, բայց երբեւէ չեմ ունեցել նմանատիպ զգացողություն: Ժամանակի ընթացքում օտարությունը տարբեր ձեւով ես ընկալում. զգում ես որ կտրվել ես իրականությունից, հետո կարծես վերադառնում ես ու հասկանում, որ գտնվում ես մի վայրում,  որը քոնը չէ ու ամեն ինչ օտար է: Իսկ հետո ժամանակի ընթացքում փորձում ես հարամարվել ու գտնել քոնը: Բարեբախտաբար այստեղ ունեմ հարազատ մարդիկ, ընկերներ, ովքեր ինձ համար շատ թանկ են, եւ ես առանց նրանց չէի կարող… Շնորհակալ եմ որ կողքիս են ու ամեն հարցում օգնում են ինձ: Արդեն ունեմ շատ ընկերներ, ովքեր ինձ ուժ են տալիս եւ ես նրանցից զգում եմ ջերմություն ու սեր:

-Ի ՞նչ ծրագրեր ունես առաջիկայում: Կլինես արդյո ՞ ք նոր նախագծերում:

-Առայժմ նկարահանավում եմ «Վտանագվոր խաղեր» հեռուստասերիալում ու հուսով եմ որ հետագայում էլ մասնակցություն կունենամ այլ նախագծերում:

-Ի՞նչ ես կարծում. հայտնի լինելը խանագարում է՞, թե օգնում:

-Հայնտի լինելը չէ այդքան կարեւոր, ինչքան որ հաճելի է, երբ մարդիկ գնահատում եմ քո աշխատանքը: Դա ինձ օգնում է առաջ գնալ:

-Եւ վերջում խաղընկերոջդ՝ Մարկի կերպարը մարմնավորող Արմեն Զարգարյանի մասին, ով նաեւ պրոֆեսինալ սպորտսմեն է: Ինչքանո՞վ է Ձեր խաղը սահուն ստացվում կադրից այն կողմ: Այսինքն մինչ այն հեռուստադիտողին ներկայացնելը:

-Նախ ասեմ, որ Արմեն Զարգարյանի հետ հետ լավ գործընկերներ ենք ու լավ ընկերներ: Ինձ թվում է, որ Արմենի բռնցքամարտիկ լինելը օգնում է Մարկի կերպարը կերտելու մեջ: Ու նա էլ՝ Մարկը շատ ընկերասեր ու նվիրված անձնավորություն է: Իհարկե սկզբնական շրջանում դժվար պահեր եղել են, բայց մեր ռեժիսորի՝  Անաշե Խուդավերդիի օգնությամբ կարողացել ենաք ցանակալի արդյունքի հասնել: Փորձում ենք հնարավորինս իրական ներկայացնել մեր սիրո պատմությունը…

Զրույցը՝   Անի Ավագյանի

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan