Ղումարի պատճառով Գորիսի բերդից ողջ ընտանիքի կյանքը մղձավանջ են դարձրել, անչափահաս դստերը սպառնացել են առևանգել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Վահան Ս.-ի գործի դատական քննությունը:
38-ամյա Վահանը մեղադրվում էր շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով:
Ըստ մեղադրանքի՝ Վահանը համաձայնության էր եկել համաքաղաքացի Դավիթի հետ և Ներսես Խ.-ի ու վերջինիս ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով շորթել էր 1 միլիոն 700 հազար դրամ:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ դեռ 2011թվականի գարնանը Ներսես Խ.-ի եղբայր Հայկը թղթախաղով Հարություն Ա.-ին պարտվել էր 2 միլիոն դրամ: Հայկն այդ գումարը չէր վճարել, հետագայում մեկնել էր Ռուսաստան:
Նշված գումարը պահանջելու նպատակով Հարությունը 2012 թվականի գարնանը դիմել է Հայկի եղբայր Ներսեսին, սակայն վերջինս հրաժարվել է վճարել եղբոր տանուլ տված գումարը՝ պատճառաբանելով, որ եղբոր պարտավորությունն առաջացել է խաբեության արդյունքում:
Այդ մերժումից հետո Ներսես Խ.-ի հետ կապ է հաստատել «Գորիս» ՔԿՀ-ում պատիժ կրող դատապարտյալ Դավիթ Գ.-ն: Նա պահանջել է Հայկի պարտքը:
2013 թվականի ամռանը Դավիթն ազատվել է պատժից ու մտադրվել է Ներսես Խ.-ից եղբոր պարտքը ստանալ շորթման եղանակով:
Նա նախնական համաձայնության է եկել Վահան Ս.-ի հետ:
Երկուսով 2014 թվականի գարնանը Ներսես Խ.-ին հրավիրել են Սիսիանի «Ֆլամինգո» սրճարան, որտեղ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու՝ գումարը չտալու դեպքում նրան վնասելու սպառնալիքով պահանջել են թղթախաղով Հայկի տանուլ տված գումարի 1 միլիոն 700 հազար դրամը:
Ներսեսը հրաժարվել է այդ գումարը տալուց: Նա մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի:
մանրամասները՝1-in.am-ում: