Նոր նախագծում կաշխատենք կրկին «Վիտամին ակումբի» տղաների հետ, բայց ավելի փոքր կազմով. Պրոդյուսերը՝ նոր նախագծի մասին
Life.panorama.am-ը գրում է.
Օրերս Արամ MP3-ին իր անձնական էջերում լուսանկար էր հրապարակել Comedy Club-ի բեմահարթակից, ինչը շատերի ուշադրությունը ոչ միայն գրավել է, այլեւ թույլ է տվել կարծել, որ սա Comedy Club-ի հետ նոր նախագծի ակնարկ է: Life.panorama.am-ը կապ հաստատեց «Վիտամի ակումբի» պրոդյուսեր Վլադ Սահակյանի հետ, քանի որ Արամ MP3-ին այս պահին քաղաքում չէ:
«Արամը այս պահին քաղաքում չէ, բայց պատրաստվում է ապրիլի 7-ին կայանալիք մենահամերգին: Այդ լուսանկարը, որքանով տեղյակ եմ, նախանցած տարի Եվրատեսիլի շրջանակներում է արվել, երբ Արամին հրավիրել էին Comedy Club: Այսինքն՝ Comedy Club-ում Արամը միայն հյուրի կարգավիճակում է եղել, եւ ըստ իմ տեղեկությունների՝ այս պահին նրանց հետ կապված ոչ մի ծրագրեր չկան»,- նշեց Վլադ Սահակյանը:
Հետաքրքրվելով, թե որքան կտեւի «Վիտամին ակումբի» հեռուստատեսային դադարը, պրոդյուսերը վերջապես հայտարարեց նոր նախագծի մասին.
«Ընդամենը մի քանի օրից հեռուստադիտողը կտեսնի մեր նոր նախագծի անոնսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ