Արտակ Բուդաղյանի նկատմամբ դատավճիռն օրինական ուժի մեջ թողնվեց զուտ այն պատճառով, որ դա անհրաժեշտ էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ընտանիքին պաշտպանելու համար.VIDEO
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր անփոփոխ թողեց 2013 թվականի հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ զինված միջադեպի գործով առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը, որով անցած տարի օգոստոս ամսին Արտակ Բուդաղյանը մեղավոր էր ճանաչվել Հայաստանի քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրիկ Խաչատրյանի ու նրա հարազատների հասցեին ուղղված սպանության սպառնալիքների համար։ Առաջին ատյանի դատարանի վճռով Արտակ Բուդաղյանի նկատմամբ նշանակվել էր տուգանք 120 հազար դրամի չափով, և վերջինս համաներմամբ ազատվել էր պատժից:
մանրամասն՝այստեղ: