1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Գող էլ սարքիր ինձ այ մարդ.Սաղ կյանքս ոչ մեկին չեմ դանակահարել, ըտենց փաստեր չկան». Ջոնիկ Աբրահամյան VIDEO

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Ջոնիկ Աբրահամյանը խորապես համոզված է, որ Հայաստանում բիզնես ծրագրեր իրականացնելը մի մեծ դժվարություն չէ, եթե իրականում աշխատող մարդ ես եւ ցանկություն ունես լուրջ գործ անելու: Ավելին, ըստ Ջոնիկ Աբրահամյանի՝ Հայաստանը բիզնես ներդրումներ իրականացնելու առումով ռիսկային գոտի չէ, եւ որ օրինական աշխատելու դեպքում շատ լավ էլ կարող ես հաջողության հասնել:
Հարցին, թե ցանկացած բիզնես պրոյեկտ իրականացնելու համար սկսնակները նախ եւ առաջ պետք է ունենան «խոշոր ձկների դաբրոները»՝ նրանց կողմից կուլ չգնալու համար, Աբրահամյանը արձագանքեց.

-Ո՞նց կարող ա նման բան լինի: Եթե դու, օրինակ , աշխատես, քեզ ո՞վ կարա բան ասի:

-Օրինակ՝ խոսակցություններ կան, որ Դուք Արարատի մարզում կարող եք շատերին խոչընդոտել ՝ իրականացնելու իրենց բիզնեսը :
-Էդ ո՞նց:

-Դուք այդ մեթոդները մեզանից լավ գիտեք…Թեեւ կարելի է պատկերացնել, թե լծակներն ու չիովնիկական շուքը ինչեր կարող են անել:

-Դուք հլը զանգեք իմ գյուղացիներին ու ինձանից հարցրեք: Կասեն՝ որտեղ գառը վեկալեմ գամ: Էլ ուրիշ ի՞նչ ասեմ:

-Դուք հարցիս չպատասխանեցիք, որ կարող եք ցանկացած մեկի, եթե նա ձերոնցից չէ եւ ձեր թիմից չէ, «ճնշել ու խեղդել» նրա բիզնեսը:

-Կյանքում ես ոչ մեկի գործերին չեմ խառնվել ու ոչ մեկի հետ կոլխոզ բիզնես չունեմ դրած: Ես ուրախ կլինեմ, որ մեր էն տղաները, որ դրսում տանում փող են ներդնում, բերեն էդ փողերը Հայաստանում դնեն:

-Բայց Հայաստանը ռիսկային գոտի են համարում, այդ իսկ պատճառով էլ խուսափում են ներդրումներ կատարելուց ու որեւէ նոր գործ ձեռնարկելուց:

-Դե հիմա չհասկացողներն են.. . էդ ո՞վ ասաց, որ Ռուսաստանում…քանի հատ բիզնեսմեն խփին Ռուսաստանում: Գիտես չէ՞, ինչ տղաներ խփեցին: Բա ստեղ՝ Հայաստանում, ո՞ր բիզնեսմենին են գնդակահարել իրա տան մեջ:

-Դե էս պահին գնդակահարության մասին չենք խոսում, մենք խոսում ենք նրա մասին, որ այս մարզում Ձեզանից, հասկանալի պատճառներով, վախենում են, խուսափում Ձեզ հետ գործ ունենալուց:

-Մի հատ ինձ դեպք ասեք, որ էս մարդն ուզեցել ա բիզնես դնի ՝ես գնացել խանգարել եմ:

-Դե Դուք անձամբ չեք գնում խանգարելու, այդ ամենը կարող է արվել տարբեր եղանակներով ու ձեւերով, ու ամենակարեւորը՝ տարբեր ձեռքերով:

-Էդ ո՞վ ա ինձանից վախենում, ա՜յ քեզ բան: Կամ թեկուզ ո՞ւմ ձեռքից եմ ես…ախր որ դու իմ տղուն տենաս, չես հավատա: Որովհետեւ էնքան հասարակ ու համեստ տղայա, որ չես հավատա, որ իմ տղեն ա:

-Փաստորեն, խոստովանեցիք, որ Դուք այդքան էլ համեստ չեք:

-Աղջիկ ջան, տղես 33 տարեկան ա: Դաժե իր աշխատանքի մեջ ինքը ոչ մեկին չի ասում, որ իմ տղան ա: Մարդիկ երեւի պարապ են մնում, գործ չունեն, տալիք-առնելքի չունեն, ու տենց ամեն մարդ մի բան խոսում ա:

-Դե ամեն մարդու մոտ չէ, որ տալ-առնելն այսօր լավ է ստացվում: Դա էլ ամեն մեկի խելքի բանը չէ, պարոն Աբրահամյան: Դե Աբրահամյաններն ուրիշ են...

-Այ ցավդ տանեմ, հլը ընդհակառակը ՝ ես էլ տղերքին Աստրախանից կանչում եմ, ասում եմ՝ եկեք, ես էլ ձեզի հարցերում կօգնեմ: Հայաստանից որ գնացին ՝վատ ա լինելու մեր վիճակը:

-Ի դեպ, Արարատի մարզում գործող ձկնաբուծարանների մասին խոսենք: Ասում են՝ այդ բիզնեսը բացի ձեր յուրայիններից որեւէ մեկի համար, այսպես ասած, հասու չէ՝ դե խնամիներին չհաշված: Դրա հետ կապված ի՞նչ կասեք:


-Ազիզ ջան, ես ձկնանոց ունեմ. իմ սեփական ձկնանոցն ա, իմ ընտանիքը կապ չունի դրա հետ, իմ եղբայրները կապ չունեն: Աշխատում ենք, պետության փողերն էլ սաղ մուծում ենք: Ձեզ հենց հիմա կարամ մեր բոլոր փաստաթղթերը ցույց տամ: Անգիր ասեմ. 4,300 հազար մենակ հոսանքի փող եմ մուծել, 3 մլն 200 հազար գազի փող, մենակ 6 մլն դրամ բյուջես ա կազմել, թվեր կան, ցույց տամ, այ ցավդ տանեմ: Նայեք , սաղ թվերը ցույց կտամ, հա՜: Իմ մոտ ամեն ինչ օրինական ա, ֆիքսված ա: Ոչ էն գողերի նման պահած հոր ունեմ, ոչ մի բան, ես ինչ ունեմ՝լրիվ զակոննի ա: ճիշտը տենց ա, ամեն ինչ զակոննի:

-Պարոն Աբրահամյան, քանի որ «զակոն » -ի մասին խոսք գնաց, մի ճշտող հարց եւս. ասում են՝ մեծ մասամբ Դուք «զակոննի» մարդկանց հետ եք շփվում: Ի՞նչ կասեք դրա մասին:

-Գող էլ սարքիր ինձ, այ մարդ: Էս ինչ լավ էր, ահագին բան իմացա իմ մասին: Նախ՝ կյանքումս ոչ մեկի հետ կռիվ չեմ արել: Սաղ կյանքս ոչ մեկին չեմ դանակահարել, ըտենց փաստեր չկան:

-Դե Դուք չեք անի, բայց գուցե Ձեր համար ուրիշները պատրաստ կլինեն նման բաներ անելու:

-Ա կրակ ես դու բայց, հա: Ես հիմա մի բան ասեմ, հետո դու քո համար վիվդ կանես. Ես պրոֆեսիոնալ որսորդ եմ. Իմ ամբողջ ազատ ժամանակը ես դուրսը որսի եմ գնում: Ես շուտ պտի քցեի էդ պատգամավորությունը, իզուր 12 տարի կորցրի: Ես ահագին առաջ կգնայի դրա տեղը:

-Պարոն Աբրահամյան, այդպես էլ չասացիք, գողական ընկերներ ունե՞ք, թե՞ ոչ:

-Մի հատ գող ընկեր ունեի՝ Մարզպետն էր, Մարզպետին էլ խփեցին: Թե չէ ես գողական աշխարհի հետ ի՞նչ գործ ունեմ, ո՛չ հանցագործ եմ, ո՛չ բան, չէ՛, չէ՛:

-Ինչի, այդ աշխարհում չկա՞ն նորմալ մարդիկ:

-Չէ, չէ, ոնց չկան, ա էս ինչ մարդ եք բայց դուք, այ մարդ: Լսի աղջիկ ջան, ես կյանքում ոչ մեկի հավին քշա չեմ ասել:Հիմա քո ասած մարդը կարա՞ր Ձեր հետ սենց խոսար:

-Այսինքն՝ խոսելու ուրիշ ձեւեր էլ գիտեք…

-Է՜, այ բալամ, էս ինչ ես անում, արի գնանք իմ թռչունները ցույց տամ քեզ, իմ սիրամարգերը, իմ եղնիկները, իմ ֆազանները ցույց տամ, կասես՝ էս մարդը ոնց կարա գողական աշխարհի հետ գործ ունենա:Կարող ա 40 տարեկան ժամանակ ծանոթներ- բան ունեցել եմ, բայց հիմա չէ, չէ՛: Հիմա ես բնություն եմ սիրում, էնքան ծառեր եմ տնկել ու սենց…:Ես ընկերասեր մարդ եմ, եթե ես զգում եմ, որ իմ ընկերը իմ հանդեպ ազնիվ ա, ուրեմն ես պետք է գերագույն ազնիվ լինեմ իրա նկատմամբ: Հիմա մենք դողում ենք մեր ապագայի, մեր ստեղծածի, մեր անվան վրա, հիմա մենք չենք կարա սխալ բան անենք: Որ սխալ բան անենք՝ կթռնենք օդ:

-Իսկ ժամանակին սխալներ արե՞լ եք:

-Այ ցավդ տանեմ, բա եղա՞վ: Էդքան բան իմ մասին պատմեցի, էլի վատ ես մտածում մեր մասին:

 

Գայանե Զարգարյան

Ուշագրավ այլ դրվագներ՝ առաջարկվող տեսանյութերում: 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan