ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրման ժամանակ Սերժ Սարգսյանը երկու շատ հետաքրքիր մեսիջ հղեց ՀՀԿ-ականներին
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Երեկ ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագրի ստորագրման ժամանակ Սերժ Սարգսյանը երկու շատ հետաքրքիր մեսիջ հղեց ՀՀԿ-ականներին: Նախ բոլորին ցույց տվեց, որ Արմեն Աշոտյանին ոչ թե «ռելսերից գցել են», այլ ընդհակառակը՝ առաջ են քաշել: ՀՀԿ-ի անունից համաձայնագիրը ստորագրում էր հենց Արմեն Աշոտյանը:
Իսկ երկրորդ մեսիջն ուղղված էր քաղաքապետի աթոռի համար «բազառ» անողներին: Տարոն Մարգարյանի` այդ շարքում կանգնելը նշանակում էր, որ քաղաքապետի պաշտոնի շուրջ վերջին բոլոր «մուտիլովկաներն» անիմաստ են՝ Տարոնը մնալու է քաղաքապետ:
Չինովնիկական ապարատի հնաբնակները շատ լավ են հասկանում իմ այս գրածի իմաստը:
Այ այսպիսի նկատառումներ»: