1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստանը և ուկրաինացի օդաչու Սավչենկոն

«Քաղաքակիրթ աշխարհից» հետ չեն ուզում մնալ մեր հայրենակիցներից շատերը։ Տարբեր պատրվակներ են օգտագործում այն արտահայտելու համար։ Հիմա շատ մոդայիկ է հակառուսականությունը։ Ինչ վնասում է Մոսկվային՝ ընդունելի է «քաղաքակիրթ աշխարհի» համար։ Վերջին օրերին արևմուտքը կրկին հիշել է Ուկրաինայի ՀԵՐՈՍ՝ օդաչու Նադեժդա Սավչեկոյին, որին պաշտոնական Մոսկվան մեղադրում է ՌԴ-ի մի քանի քաղաքացիների սպանության մեջ և որի վերաբերյալ դատական գործընթացը շարունակվում է։ Ես բացարձակ մտադիր չեմ անդրադառնալ այս դատական գործընթացին։ Ուկրաինական և ռուսական կողմերն իրենց «ճիշտն» են առաջ տանում և շատ լավ կլինի, եթե նրանք էլ իրար մեջ պարզեն ճշմարտությունը։ Սակայն մեր հայրենակիցներից մի քանիսը որոշել են, որ իրենք ավելի ՈՒԿՐԱԻՆԱՑԻ են, քան հենց ուկրաինացիները և որոշել էին երեկ Երևանում՝ ՌԴ դեսպանատան դիմաց մինի-միտինգ՝ 7-8 հոգանոց, կազմակերպել՝ ի պաշտպանություն Նադեժդա Սավչենկոյի, որին ըստ ցուցարարների, ՌԴ իշխանությունները անարդար են դատում։ Հաշվի առնելով այն, որ Ուկրաինայի և Հայաստանի անկախացումից հետո պաշտոնական Կիևը ՄԻՇՏ վարել է հակահայկական քաղաքականություն, զարմանում եմ, որ ՀՀ-ում կան դեռ նրանք, ովքեր կարող են ուրիշների՝ ուկրաինացիների, համար ինչ-որ միտինգներ կազմակերպել։

Ես շատ ուրախ կլինեի, եթե այդ նույն ակտիվիստները նույն տեղում բազմահազարանոց հանրահավաք կազմակերպեին՝ բողոքելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 5 մլրդ.դոլարի զենքի վաճառքի դեմ։ Կան բազմաթիվ այլ պատճառներ Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց ցույց կազմակերպելու համար։ Մեր խնդիրը չէ Սավչենկոն։ Թող այդ նույն հանրահավաքի մասնակիցները գեթ մեկ օրինակ բերեն, որ Կիևում Ադրբեջանի կամ ՌԴ-ի դեսպանատների մոտ ՈՐԵՎԷ ուկրաինացի ցույց է անկացրել՝ հայամետ պահանջներով։ Օրինակ՝ բողոքեին Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթով Մոսկվայի դատարան բերելու դեմ։ Չի եղել այդպիսի բան և ՉԻ էլ լինի։ Ուկրաինացիների համար բացարձակ միևնույն են այդպիսի հարցերը։ Բայց մերոնք ուրիշ են էլի. Սավչենկոների համար միտինգ են անում։ 
Հիշեցնեմ, որ Արցախյան գոյամարտի ժամանակ պաշտոնական Կիևը ամեն ինչով կանգնած էր Բաքվի կողքին։ Պատերազմի տարիներին Ուկրաինան ոչ միայն Ադրբեջանին մեծ քանակությամբ զենք և զինամթերք էր մատակարարում, այլև բարձրակարգ զինվորականների, որոնց կարիքն ուներ Բաքուն։ Ուկրաինացի օդաչուներ Յուրի Բելիչենկոն, Եվգենի Կարլովը, Սերգեյ Սինյուշկինը և շատ ուրիշներ ռմբակոծում էին Արցախի խաղաղ բնակավայրերը։ Ուկրաինական ազգայնական «ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ» կազմակերպության բազմաթիվ մարտիկներ մասնակցում էին Արցախյան պատերազմին՝ պաշտպանելով ազերի-թուրքերի շահերը։ Արտաքին քաղաքականության ոլորտում Ուկրաինան միշտ վարել է հակահայկական քաղաքականություն։ Զարմանում եմ, երբ ցուցարարներից մեկը Հայաստանին ամոթանք էր տալիս, որ 2014 թ-ի մարտին ՄԱԿ-ում Ղրիմի հարցով տեղի ունեցած քվեարկության ժամանակ ՀՀ-ն «դեմ» է քվեարկել՝ պաշտպանելով Ռուսաստանին և նրա կողքին այդ ցուցակում եղել են Սուդանը, Զիմբաբվեն և Հյուսիսային Կորեան։ Հարգարժան ցուցարարը լավ կաներ նաև հիշեր, թե ինչպես էր քվերակել Ուկրաինան 2008 թ-ի մարտի 14-ին նույն ՄԱԿ-ում Արցախի վերաբերյալ։ Երևի «ցուցարարի» համար ամոթ չէ, որ իր սիրելի Ուկրաինայի հետ մեկտեղ հակահայկական այս բանաձևին «կողմ» էին քվեարկել իր նշած Սուդանը, Սոմալին, Եմենը, Սյերա-Լեոնեն և այլն։ Պաշտոնական Կիևը բացարձակ չամաչեց, որ չկանգնեց Փարիզի, Վաշինգտոնի, Դելիի կողքին, որոնք «դեմ» էին քվեարկել։ 
Այսքանից հետո ՀՀ-ում կան մարդիկ, որոնց «խախոլասիրությունը» վեր է ամեն ինչից, և նրանք ուրանալով շատ բաներ կարող են ինչ-որ ուկրաինացի օդաչուի համար միտինգներ կազմակերպել։ 
Ի դեպ, առաջարկում են նույն այդ ցուցարարներին գնալ ՀՀ-ում Ուկրինայի դեսպանատան առաջ և ցույց կազմակերպել՝ «Լեոնիդ Կրավեցը ԿԵՂԾԱՐԱՐ է» պաստառներով։ «Խոջալուի ցեղասպանությունը» հորինած ազերիներին այդ սուտը առաջ տանելու և դրա PR-ը կազմակերպելու գործում շատ մեծ դեր է տրված ՈՒԿՐԱԻՆԱՑԻ օդաչու Լեոնիդ Կրավեցին։ Այս տարվա «Խոջալու-փարթիին» սույն ստահակը գլխավոր դերերում էր։ Այս անձին պաշտոնական Բաքուն հռչակել է «Խոջալուի ցեղասպանության» փոքրաթիվ ՎԿԱՆԵՐԻՑ մեկը։ Իսկ նա էլ մեծ հաճույքով այդ դերը կատարում է։

Գագիկ  Համբարյան
Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan