1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ես օրեր, շաբաթներ շարունակ լացել եմ, ինձ մոտ իրական դեպրեսիա էր. Անի Քոչարն անկեղծանում է

Արդեն երկու օր է, ինչ համացանցում տարածվել են տեղեկություններ լրագրող, խմբագիր Անի Քոչարի` կրկին ամուսնության մասին: Նյութի աղբյուր հնդիսացել էր վերջինիս ֆեյսբուքյան էջում՝ կարգավիճակի փոփոխությունը: Aysor.am-ը կապ հաստատեց Անիի հետ՝ ճշտելու լուրի իսկությունը: Առիթն օգտագործելով՝ զրուցեցինք նաև ներկայիս զբաղվածության, Հայաստանից հեռանալու և ամուսնալուծության պատճառների մասին: Անի Քոչարն այսօր ավելի քան անկեղծ էր…

 

-Անի, արդեն որքա՞ն ժամանակ է, որ Գերմանիայում եք ապրում:

-Ավելի քան երկու տարի է, ինչ բնակվում եմ Գերմանիայում: Եվ այս երկու տարին երկու դար է թվում հայրենիքից հեռու: Կարոտն անասելի է և հնարավոր է, որ շատ շուտով վերադառնամ:

-Հե՞շտ է այդտեղ ապրելը, հատկապես, որ բալիկ ունեք:

-Որևէ տեղ, որևէ բան այդքան հեշտ չէ և սկուտեղի վրա չի մատուցվում, պետք է սովորել, աշխատել, գործել: Բալիկս ինձ երբեք որևէ հարցում չի խոչընդոտել: Ավելին, իմ կյանքի բոլոր դժվարությունները հանուն նրա հաղթահարում եմ կայծակնային արագությամբ: Իհարկե, շատ դժվարին օրեր եմ ունեցել, սակայն այդ ամենը ոչինչ էր հոգեբանական այն ապրումների հետ, որն ունեցա, երբ ընդամենը հաշված օրերում ամեն բան թողեցի Հայաստանում և եկա այստեղ: Այդ պահին հանգամանքներն էին այդպիսին:

-Իսկ ինչո՞վ եք զբաղվում, աշխատանք ունե՞ք:

-Արդեն իսկ հասցրել եմ երկու դպրոց ավարտել և վերապատրաստվել՝ որպես թարգմանիչ և սոցիալական աշխատող: Այժմ աշխատում եմ գերմանական «Կարմիր խաչ» կազմակերպությունում՝ որպես կամավորների ղեկավար-համակարգող, նաև՝ սոցիալական հարցերի նախարարությունում: Երկու աշխատանքներն էլ բավականին աշխատատար են, բալիկիս մանկապարտեզից վերցնելուց հետո նաև աշխատում եմ տանից, այնպես որ ողջ օրս լցված է աշխատանքով, բարեգործական գործունեությամբ, իմ բալիկով, ընտանիքով, որն ինձ հետ Գերմանիայում է, ինչպես նաև հայկական համայնքի աշխատանքներով:

 

 

-Փոքրիկի խնամքով հասցնո՞ւմ եք զբաղվել:

-Իհարկե հասցնում եմ, դա սուրբ պարտականություն է, ես աշխատում եմ մինչև նրան մանկապարտեզից վերցնելը, և հետո՝ երբ քնում է, տանից` համակարգչով: Նա շատ ակտիվ փոքրիկ է, նրանով զբաղվում եենք բոլորս՝ ես, մայրս, քույրս… Այժմ նրա համար խմբակ եմ փնտրում, որպեսզի սկսի հաճախել: Արդեն գերմաներեն ևս խոսում է: Մանկապարտեզում ֆավորիտներից է, այս տարվա մանկապարտեզի տեղեկատվական-գովազդային բուկլետի վրա նրա լուսանկարն է լինելու: Շուտով կտպագրվի (ժպտում է):

-Որքան հասկացա, գերմաներենին լիովին տիրապետում եք:

-Անկեղծ ասած՝ երբ նոր էի եկել, շատ բարդ էր: Նույնիսկ չէի հասկանում, թե նախադասությունը որտեղ է սկսվում և որտեղ ավարտվում: Մինչ այդ երբևէ գերմաներենին չէի առընչվել: Հեռուստացույցից ծանոթ էի միայն «ախթունգ, ախթունգ» արտահայտությանն ու «գութնթագ» բառին (ծիծաղում է): Հատուկ դասընթացների գնացի և լեզուն սովորեցի ընդամենը մեկ տարում, բայց միևնույն է, չի կարելի ասել, որ գերազանց տիրապետում եմ: Գերմաներենը բարդ և խճճված լեզու է, ունի կանոն և բազմաթիվ բացառություններ: Բայց գլուխ հանում եմ, Փառք Աստծո: Քանի որ աշխատանքս անմիջականորեն կապված է փախստականների հետ, շատ կարևոր է նաև այլ լեզուների, այդ թվում նաև հայերենի իմացությունը: Ցավոք, այսօր Գերմանիայում չափազանց շատ են հայերը, ովքեր փախել են հիվանդությունների պատճառներով: Չէ՞ որ այսօր Հայաստանում մոլեգնում է քաղցկեղը և այլ ծանր հիվանդություններ, մարդիկ էլ գալիս են այստեղ՝ հումանիտար օգնություն ստանալու ու բուժվելու:

-Ո՞րն էր Հայաստանից գնալու իրական պատճառը. շատերն այն կապեցին Ձեր նախկին ամուսնու՝ Արման Մուշեղյանի բուժման հետ, շատերն էլ՝ քաղաքական հետապնդման:

-Այո, Հայաստանից մեկնել ենք բուժման նպատակներով, սակայն ամեն բան մի փոքր այլ կերպ ընթացավ և այստեղ գտնվելը երկարաձգվեց մինչ օրս: Ես իմ առաքելությունը կատարել եմ՝ իմ նախկին ամուսնու բուժման ողջ ընթացքում նրա կողքին եմ եղել, օրեր շարունակ վազքի մեջ՝ բժիշկներ, հիվանդանոցներ, պետական մարմիններ: Ու երբ բառ անգամ չգիտես գերմաներենով և բոլորը չեն, որ անգլերեն են խոսում՝ ամեն բան կրկնակի դժվար է լինում: Բայց դա անցած փուլ է, որի մասին չեմ էլ ուզում հիշել կամ խոսել: Վերևն Աստված կա, ամեն բան տեսնում է, թող յուրաքանչյուրին տա իր սրտի չափով:

Ինչ վերաբերում է քաղաքական հետապնդումներին, ապա այդ մասին չեմ ցանկանում խոսել. եղել են բազում խնդիրներ ներկա իշխանության որոշ ներկայացուցիչների հետ, բայց այդ ամենի մասին՝ երբ վերադառնամ Հայաստան: Չստացվի, թե արտերկրում եմ և հեշտ է խոսելը: Ինձ ճանաչողները գիտեն՝ ես վախեցողներից չեմ:

-Բայց Ձեր ամսագրի վրա բավական տարիներ էիք աշխատել, այն ուներ իր տեսակն ու ձեռագիրը: Չափսոսացի՞ք, որ թողեցիք այդ ամենը:

-Չափսոսացի՞: Ես օրեր, շաբաթներ շարունակ լացել եմ, ինձ մոտ իրական դեպրեսիա էր, ամեն բան զուգադիպեց՝ անհաջողություններ գործերում, որոնք ուղիղ կապ ունեին և՛ անձնականի, և՛ երկրից իմ բացակայելու հետ: Եթե ես Հայաստանում լինեի, Հայաստանի ամենապահանջարկ ունեցող ամսագիրն ու ժամանցային կայքը երբեք չէր փակվի:

 

Շարունակությունը ՝ սկզբնաղբյուրում, aysor.am

Քաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ... «Տմբլաչի Խաչանը» գտնում է, որ ՀՀ գործող վարչա... Ղալումյանն ասել է՝ Բաքուն տեսավ դուք ակտիվ եք... Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափ... Սահմանի նկարագրություն-արձանագրությունների հի... «Գյուլել էր պետք չորսին էլ»...կրքերը թեժացան.... Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակությո... «Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազա... Հնչել են կրակոցներ, գործի են դրվել մահակներ, ... Բաց նամակ բարձրաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս... Քրիստոսի Համբարձման տոնի հաջորդ կիրակի օրը Հա... Դուբայի մոտ հայտնաբերել են 1600-ամյա բնակավայ... Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կ... «Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024... Ես ոտքերս եմ բուժում, ո’չ Քոչարյանի, ո’չ էլ մ... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Դեռ որքա՞ն պիտի ստորացված ապրի հայ «հպարտ» քա... Արշակ Սրբազանին փորձում են լռեցնել. նրան կանչ... Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan