Արտակարգ դեպք ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում. 26-ամյա վարորդը խմած վիճակում լկտի վերաբերմունք է ցուցաբերել այնտեղ, հարձակվել ոստիկանների վրա և կծել նրանցից մեկի ուսը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 20-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի 13/1 շենքի բնակիչ, 26-ամյա Սասուն Թադևոսյանի վարած Opel մակնիշի 34 QԼ 807 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ Ս. Թադևոսյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, ում օրգանիզմում ալկոհոլի չափաբաժինը եղել է 0,60 տոկոս: Ավտոմեքենան «գաի պլաշչադկա» տեղափոխելուց հետո Ս. Թադևոսյանը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ` չի ենթարկվել ոստիկաության աշխատակիցների օրինական պահանջներին, կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել այդ օրը ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցներին: Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Թադևոսյանն էլ հաղորդում է տվել, որ միջադեպի ժամանակ ոստիկանության ծառայողները հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` միջադեպից հետո շտապօգնության ավտոմեքենայով Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխվել ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահը, ով մինչև այս պահը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
