Երևանում հորեղբոր կնոջը հարվածելու, ապա բարձով խեղդամահ անելու փորձ կատարող 30-ամյա երիտասարդին Արցախի ոստիկանները հայտնաբերել են իրենց երկրում
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները Ղարաբաղում հայտնաբերել են Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 30-ամյա Գևորգ Գևորգյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մարտի 28-ին Արամ Խաչատրյան 25 շենքի թիվ 19 բնակարանում իր հորեղբոր կնոջ՝ 68-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ: Այս պահին Արցախ են մեկնում ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները, որպեսզի Գ. Գևորգյանին տեղափոխեն Երևան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները որոնում էին մարտի 28-ին Երևան քաղաքի Արամ Խաչատրյան 25 շենքի թիվ 19 բնակարանի բնակչուհի, 68-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ սպանության փորձ կատարողին:
