1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե Հայաստանի իշխանությունը քառորդ դարում գոնե կեսն աներ այն ամենի, ինչը չորս օրում արեցին մեր տղաները

«Ժամանակ» թերթը գրում է,

«ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, որ բոլոր գանձագողերը պետք է պատասխան տան օրենքի առաջ, պետք է դատվեն, եթե անգամ ինքն էլ է այդպիսին, ապա իրենից սկսած։ Նա հայտարարել է, թե բոլոր միջոցները պետք է ուղղել բանակին, օպտիմալացնել պետական ծախսերը, կրճատել ավելորդությունները, օրինակ՝ բնակիչ չունեցող գյուղերում դպրոցներ կառուցելու համար փող հատկացնելու և այլն։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այս օրերին այնպես են բարձրաձայն նման հայտարարություններ անում, որ տպավորություն է ստեղծվում, թե այս տարիների ընթացքում Հայաստանը մսխողները ոչ թե իրենք, իրենց կուսակցությունը, այլ հասարակությունն է եղել։ Այն, որ գանձագողերը պետք է դատվեն և ավելորդ ծախսերը պետք է ուղղակի բացառվեն՝ պարզագույն ճշմարտություն է, ընդ որում՝ հասարակության համար շատ վաղուցվա ճշմարտություն։

Թեև դա, իհարկե, պարզ ճշմարտություն է նաև իշխանությունների համար, պարզապես նրանք այսօր ստիպված են խոսել այդ մասին, քանի որ տեղի է ունեցել քառօրյա պատերազմ, որը, նույնիսկ Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, հաղթել ենք միայն ժողովրդի ռեսուրսների հաշվին, ոչ թե տնտեսական և ռազմատեխնիկական արդիական հնարավորությունների։ Եվ իհարկե, հիմա իշխանությունները ստիպված են խոսել, որ պետք է գողերը դատվեն, իսկ ծախսերը օպտիմալացվեն։

Պետք է խոսել, մինչև որ աղմուկը նվազի։ Որովհետև եթե խնդիրը խոսելը չէ, ապա արդեն իսկ հասարակությունն ականատես կլիներ կոնկրետ քայլերի, կոնկրետ դատերի։ Իսկ հիմա կան կոնկրետ հարցեր։ Ինչո՞ւ մինչև հիմա չկան դատվածներ գանձագողության համար։ Միայն Վազգեն Խաչիկյանն ու Մարգար Օհանյա՞նն էին Հայաստանի գանձագողերը։ Իսկ որտեղի՞ց Հայաստանի պաշտոնյաներին, նրանց որդիներին հսկայական բիզնեսները, այդ թվում և՝ Վարդան Այվազյանին։
Եթե Վարդան Այվազյանը հայտարարում է ծախսերի օպտիմալացման մասին, ապա հանձնե՞լ է Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի իր ծառայողական մեքենան, մի քանի տասնյակ հազար դոլար արժողության։ Կոչ արե՞լ է նույնն անել խորհրդարանի հանձնաժողովների իր կուսակից կամ ոչ կուսակից մյուս նախագահներին, իր կուսակից այլ պաշտոնյաներին։
Ասե՞լ է, որ տարեկան 1 միլիարդ դրամ ծառայողական ավտոմեքենաների համար վատնելու փոխարեն, դրանով կարող էին գնել մի քանի անօդաչու սարքեր կամ այլ ռազմատեխնիկա՝ մեր բանակը հագեցնելու համար։

Կոնկրետ խոսողներ Հայաստանի հասարակությանը պետք չեն, պետք են կոնկրետ գործեր, անձնական օրինակներ։ Ունա՞կ է դրան Վարդան Այվազյանը, և նրա որևէ կուսակից, թե՞ ոչ։ Հայկական զինուժի տասնյակ զոհերը հենց այդ խոսքերի ու ճառերի հետևանքն են, հետևանքն են այն բանի, որ իշխանություն կոչվածը ճառերից ու ճամարտակությունից բացի երկու տասնայակ տարի չի զբաղվել ոչնչով, չի լուծել ռազմավարական կարևորագույն հարցեր, չի պատրաստվել նոր պատերազմի, այլ ննջել է հնի դափնիների վրա։

Այդ ամենի համար իրենց կյանքով վճարեցին 7 տասնյակ լուսավոր հայորդիներ, մեկը մեկից խիզախ, մեկը մեկից նվիրյալ։ Նրանք չէին խոսում, նրանք կռվում էին և կկռվեին անձնապես շատ ավելի պաշտպանված իրավիճակում, եթե Հայաստանում իշխանությունը խոսելու փոխարեն գործ աներ՝ քառորդ դարում գոնե կեսն աներ այն ամենի, ինչը չորս օրում արեցին մեր տղաները»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan