1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Մորը օգնության կանչող հայ զինվորը մի բաղձալի նպատակ ուներ...Խավարի մեջ մեկ մոմ վառելով, իրականացրեք Գրիգորի երազանքը. VIDEO

Այսօր Եռաբլուրում շարքային զինվոր, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված 19-ամյա Գրիգոր Հարությունյանի հուղարկավորությունն էր: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Գրիգորին հետմահու պարգեւատրել է Մարտական ծառայության մեդալով:
«Մի՜ տարեք, չէ՜, մի՛ տարեք, հե՜տ բերեք»,-խնդրում էր Գրիգոր Հարությունյանի մայրը: Հուղարկավորության ժամանակ Գրիգորի մայրն ի վիճակի չէր հրաժեշտ տալ որդուն, չէր ուզում նրան բաց թողնել, չէր ուզում բաժանվել իր հերոս որդուց:

Fnews.am-ի հետ զրույցում Գրիգորի մորաքրոջ աղջիկը հուզված պատմում էր, թե ինչ ծանր ու դաժան օրերի միջով է անցել Գրիգորն ու նրա ընտանիքը: Պամեց, թե ինչ դժվարությամբ է նրան մեծացրել մայրը՝ տիկին Անահիտը:
«Գրիգորը չափից դուրս համեստ, կամեցող ու բարի անձավորություն էր: Դառը կյանքը նրան ստիպել էր թողնել ուսումն ու մտածել ընտանիք պահելու ու ընտանիք կերակրելու մասին:Երբ Գրիգորի մայրը՝ տիկին Անահիտը, առողջական խնդիրների պատճառով այլեւս չկարողացավ իր ուսերի վրա վերցնել ընտանիքի ողջ պատասխանատվությունը, Գրիգորն ինքը մտավ այդ ծանր բեռի տակ, դպրոցի, ուսման փոխարեն առաջնահերթ համարեց օրվա հացը վաստակել...
Այդպիսի մարդ չկար, որ դիմեր ու Գրիգորը նրան օգնած չլիներ: Ամբողջ թաղամասն է մեծ ցավ ապրում Գրիգորի համար: Ինչքան էլ հնարավորություն չունենար, ինքն իրեն նեղություն տալով՝ կհասներ ուրիշին օգնության»,-հուզված պատմում էր բարեկամուհին:

Գրիգորը հայր չի ունեցել, որպես ծնողազուրկ՝ մայրը դիմել էր, որ տղան 50 կմ շառավղով ծառայեր, ասել էին՝ կարելի է: Գնացել էր Ղարաբաղ ու շատ գոհ էր: Չէր էլ ուզում տեղափոխվել մի մոտ շրջան, վերջին անգամ, երբ փորձել են համոզել, որ գա մի քիչ ավելի մոտ տեղ ծառայությունն անցկացնելու,(քանի որ միակողմանի ծնողազուրկ էր) ասել  էր՝ իմ հայրենիքն ա էլի, իմ Հայաստանն ա, ի՞նչ տարբերություն:

Գրիգորը եղել է Ջաբրայիլի հատվածում:

«Մենք 10 օր իրենից լուր չունեինք, չնայած բոլորս էլ կանխազգում էինք, որ ինչ-որ բան այն չէ», -մեզ հետ զրույցը շարունակեց բարեկամուհին ու նշեց, որ մայրը նոր էր վիրահատվել, ամեն օր, օրը մի քանի անգամ զանգում էր ՊՆ՝ լուր ստանալու:
Թե ինչ հանգամանքներում է մահացել Գրիգոր Հարությունյանը, Անահիտ մորաքույրն էլ պատմեց. «Խոշտանգում է եղել: Եղբայրս է գնացել դիակը ճանաչելու: Մայրը շատ էր ուզում, որ ինքը գնար, տեսներ, բայց թույլ չտվեցին»:
:
Գրիգորի բարեկամուհին  նաեւ պատմեց, որ դեպքերից 1-2 օր հետո մայրը  անընդհատ երազներ է տեսել. «Մայրը գիշերը վեր էր թռել քնից՝ իր կանչից՝ մամա՛, օգնիր, մամա՛, օգնի՛ր»:

Ի դեպ, Fnews.am-ը պարզեց նաեւ, որ Գրիգոր Հարությունյանի ընտանիքը ոչ միայն սոցիալապես խիստ անապահով պայմաններում է ապրում, այլ նաեւ նրա ընտանիքը սեփական տանիք ունենալու խնդիր ունի: Գրիգորի ընտանիքը վարձով է ապրել տարբեր տեղերում, եղել են օրեր, որ ընտանիքը անօթեւան է մնացել, գիշերել են անգամ դրսում: Այսօր էլ, Գրիգորի ընտանիքը ժամանակավորապես տեղավորվել է Էրեբունի համայնքի վթարային շենքներից մեկում, ուր ընդհանարապես ապրելու պայմաններ ու միջոց չկա: Աննկարագրելի էր՝ թե ինչ պայմաններում էր ապրում հայրենիքի համար իր անձը զոհած ու դաժանաբար սպանված Գրիգոր Հարությունյանի ընտանիքը: Փլված պատերի, անձրեւի կաթոցների ու ջարդված հատակի վրա պետք է այսուհետ էլ վիշտը սրտում, անքուն գիշերներ անցկացնի Գրիգորի մայրը՝ տիկին Անահիտը:(ի դեպ Գրիգորը մայրը, նույնպես հայոց բանակի սպա է, կոչումով՝ մայոր ):

Գրիգոր մոր, տիկին Անահիտի հետ Fnews.am-ը շատ կարճ զրույց ունեցավ, եւ այդ զրույցի ընթացքում էլ տիկին Անահիտը անընդհատ հիշում էր , թե ինչպես է տղան իրեն երազում ձայն տվել ու օգնություն խնդրել: 

Հ.Գ Մենք հետամուտ ենք լինելու այս ընտանիքի եւ նմանատիպ այլ ընտանիքների սոցիալական խնդիրները վեր բարձրացնելու եւ դրանց լուծման ուղղությամբ ճանապարհ գտնելու բոլոր հնարավոր ու անհնարին տարբերակները:

Fnews.am էլ օրաթերթի ողջ անձնակազմի անունից խնդրում ենք բոլոր բարեգութ ու սրտացավ մարդկանց, աշխարհասփյուռ հայությանը, օգնելու Հարությունյաններին ունենալու իրենց սեփական տանիքը: Մի թողեք անիրական մնան օգնություն կանչող մեր Գրիգորի համեստ երազանքները: Նա երազում էր իր սեփական տանիքը ունենալ, ավաղ...
Շնորհակալ ու երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր կփորձեն խավարի մեջ մեկ մոմ վառել...

Ներկայացանում ենք Գրիգոր Հարությունյանի մոր՝ տիկին Անահիտի հետ ունեցած մի զրույցից մի հատված.

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan