Կարծես թե Փոքր Մհերը դուրս եկավ Ագռավաքարից, ու կարողացավ հետ շպրտել նենգ ու դարանակալ ոսոխին՝ ջարդելով քիթ ու մռութը.VIDEO
Անկախ նրանից, թե Ադրբեջաննն ինչքան զենք ունի, քան մենք, միեւնույնն է.մենք կհաղթենք Ադրբեջանին: Քանի որ մեր զինվորի ոգին ուրիշ է: Fnews.am-ի հետ զրույցում, այս մասին նկատեց Ազգային ժողովի պատգամավոր, «Վիրահայերի միասնություն» ՀԿ համանախագահ Տաճատ Վարդապետյանը, ընդգծելով.
-Ադրբեջանը, այս չորս-հնգօրյա պատերազմի ընթացքում, եւս մեկ անգամ ցույց տվեց իր ՎԱԽԿՈՏՈՒԹՅՈՒՆՆ ու ՍՏՈՐԱՔԱՐՇՈՒԹՅՈՒՆԸ: Բայց եւ հասկացավ, որ մենք հրաշալի ժողովուրդ ենք, որը վտանգի պահին մի ԲՌՈՒՆՑՔ դարձավ՝ արյան մինչեւ վերջին կաթիլը չխնայելով հանուն իր հայրենիքի պաշտպանության ու մեր երկրի խաղաղության:
Ալիեւի ժողովուրդը՝ զինվոր չէ, մարդասպան է: Զինվորի ու մարդասպանի տարբերությունը շատ մեծ է: Գիտեք, ես հպարտությամբ պիտի ասեմ, որ մեր զինվորը ինչքան որ մարտական ու անվախ ոգի ունի, այնքան էլ նա քաղաքակիրթ է: Այս օրերին, կարծես թե Փոքր Մհերը նորից Ագռավաքարից դուրս եկավ, ու կարողացավ հետ շպրտել նենգ ու դարանակալ ոսոխին՝ ջարդելով քիթ ու մռութը:
Չեմ առարկում, գուցե մենք պետք է ավելի լավ սպառազինվենք, բայց որ մեր ոգին անկոտրում է՝ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Այլ մանրամսներ՝ Fnews.am-ի տեսանյութում: