Ադրբեջանն իր գործողություններով ցույց տվեց՝ մադրիդյան սկզբունքներ չկան, այդ ամենը դարձավ պատմություն, մոռացեք. Հայկ Դեմոյան
«Իրավունք»-ը գրում է,
«Ադրբեջանն իր գործողություններով ցույց տվեց՝ մադրիդյան սկզբունքներ չկան։ Այդ ամենը դարձավ պատմություն, մոռացեք։ Ալիևն «օգնեց» մեզ, որ դրանք պատմություն դառնան»,– «Իրավունքի» հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը՝ խոսելով մադրիդյան սկզբունքների մասին։
Հայկ Դեմոյանը կարծում է, որ բոլոր մեթոդներն արդարացված են՝ Ադրբեջանի նման հակառակորդի դեմ պայքարելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
