Երբ իմ «սկոռի»-ն խփնվեց, նրա վարորդը և Համոն վիրավորվեցին, Գեներալ Մանվելն ինձ հրահանգեց, որպեսզի Համոյի վիլիսը անձամբ ես քշեմ
Ազատամարտիկ Մխիթար Մարտիրոսյանը միանում է «Հայդուկ» կամավորական ջոկատին
Արցախ աշխարհը շարունակում է իր գրկում ընդունելԱրցախյան ազատամարտիկներին և կամավորականներին, ովքեր զինարդուն պատրաստ են լծակցել հայ զինվորների սրբազան առաքելությանը:
Ազատամարտիկ գնդապետներ, Մասիսի Սայադի և Ջերմուկի Համոյի միասնական ուժերով ստեղծված «Հայդուկ» կամավորական ջոկատին այցելեց նաև ազատամարտիկ Մխիթար Մարտիրոսյանն, ով հրամանատարներից Ջերմուկի Համոյի հետ զրույցի շրջանակներում, խոստացավ իր ուժերի ներածի չափով աջակցել «Հայդուկ»-ի աշխատանքներին: Հրամանատարության հետ հանդիպումից հետո, Մխիթար Մարտիրոսյանը պատասխանեց մեր հարցերին:
- Ո՞րտեղից և որքա՞ն ժամանակէ, որ ճանաչումեք Ջերմուկի Համոյին:
- Համոյի հետ նույն գյուղից ենք՝ Հերհեր գյուղից: Համ ընկերներ ենք, համ էլ մարտական ընկերներ:
-Ջերմուկի Համոյի անունը լսելիս, կամ հիշելիս, նրա հետ կապված ո՞ր մի հուշն եք առաջինը մտաբերում:
- Երբիմ «սկոռի»-ն խփնվեց, նրա վարորդը և Համոն վիրավորվեցին, և Գեներալ Մանվելն ինձ հրահանգեց, որպեսզի Համոյի վիլիսը անձամբ ես քշեմ և նրան պահեմ, քանի որ նա հենակներով էր տեղաշարժվում: Մեկ ամսից ավել, ես էի քշում նրա «Վիլիս»-ը, մինչև որ նա ապաքինվեց:
- Ի՞նչպես է ընթացել ձեր մարտական ուղին:
-Մինչև 94 թիվը, Համոյի հետ միասին եղել ենք մեր դիրքերում՝ Վայքի, Եղեգնաձորի, դրանից հետո, նա ինձ կանչեց Ղարաբաղ, որտեղ գնացի իմ ջոկատով և իմ սեփական շտապօգնության մեքենայով:
1994 թվականի հունվարի 6-ին, Գրիգորյան Մամվելն իր պոլկով գալիս էր Հադրութից Ստեփանակերտ: Ստեփանակերտում հանդիպեցինք, միացանք իրար, ուղևորվեցինք դեպի Մարտակերտ ու գիշերն անցկացրինք Սարսանգի ափին, Մեծ Շենի տակ: Լուսադեմին բոյ տվեցինք և գրավելով Մեծ Շենը մնացինք այնտեղ: Դա արդեն մայիսի 7-ն եր, կամ 8-ը: Այդտեղ էլ մնացել եմ նրա հետ մինչև զինադադար՝ 1994 թվի մայիսի 12-ը:
Տեղափոխել եմ վիրավոր տղաներին, հասցրել տեղ, բժշկել ևօգնել: Այդ ընթացքում, կորցրելեմ 3 շտապօգնության մեքենա, այդ թվում նաև իմ սեփական մեքենան ու նաև վիրավորվել եմ, սակայն այսօր՝ Աստծուն փառք, չեմ բողոքում:
Այդպես, ազատագրելով մեր սահմանները, հասանք Թալիշի գլուխները, որից հետո վերադարձա տուն:
Սակայն հիմա էլ եմ պատրաստ, գալ և օգնել իմ մարտական ընկերոջը:
