1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Զգացել է ինքը, որ սա դիվերսիա չէ, մսաղացի տակ ընկնել է, ասել է՝ ինչքան կռնամ մարդու կյանք փրկեմ» (տեսանյութ)

Փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի կինն առանձնահատուկ խնամքով է զգեստապահարանից հանում ամուսնու զինվորական համազգեստը, պատմում է՝ այս հարցում Ալիկը շատ խստապահանջ էր. մի անգամ, երբ զինվորական ոգով դաստիարակված 8-ամյա աղջիկը ցանկացել է հագնել հոր համազգեստը, փոխգնդապետ հայրը հանդիմանել է, թե այդ ուսադիրները պետք է վաստակել: Աստղիկը, ով մեր այցի ժամանակ դպրոցում էր, որոշել է՝ հոր գործը շարունակելու է և արդեն իր վաստակած համազգեստով ու ուսադիրներով լուծելու է հոր վրեժը. «Դե գալիս է նկարն է պաչում, շորերն էր էն օրը պաչում, ասում էր՝ պապա, ում թողեցիր գնացիր, որովհետև իրա համար իր համազգեստը սրբություն էր: Ինքը որ տուն էր գալիս, ասում էր՝ ես որ տուն եմ գալիս, հանգստանում եմ լիարժեք, իրենց որ տեսնում եմ, լիարժեք հանգստանում եմ, նստում հետները խաղում էր: Վարդենիս նույնիսկ հայրենիքի մասին շարադրություն տվեցին, ասեցի՝ Ալիկ, քո թեման է, դու պետք է գրես, նստեցին գրեցին, Աստղուլս ասում է՝ ես հիմա ոնց մոռանամ այդ շարադրությունը, ասում էր, որ էլի սենց շարադրություն լինի, ով պետք է գրի իմ հետ»:

2-ամյա Հովհաննեսի դեպքում ամեն ինչ այլ է, թոթովախոս փոքրիկը հոր նկարը տեսնելիս Ալիկ, Ալիկ ասելով ձեռքերով կանչում է նրան… ժամանակի ընթացքում միայն Հովհաննեսը կհասկանա, որ դիրքեր մեկնած հերոս հայրն այս անգամ չի վերադառնա, նա այնտեղ անմահացել է՝ պաշտպանելով իր զինվորին, իր հողը, իր հայրենիքը.

«Զանգեցին ասեցին՝ դիվերսիա է, շուտ արի, արագ հագնվեց, միշտ Վիլիսը վարորդը տանում էր իրենց հայաթը և վարորդն էր գալիս իր հետևից, այդ օրն անգամ չէր թողել, որ Վիլիսը տանեն, շենքի մոտ էր կանգնացրել, ասեցի՝ բա չե՞ս զանգում վարորդին, ասեց՝ չէ, ժամանակ չկա, ամեն րոպեն թանկ է: Ասեց՝ մտան երևի քանի հոգու կյանք կերան գնացին, բայց ինքը գիշերվանից էր անհանգիստ, ասում էր՝ սիրտս վատ բան է գուշակում, շատ անհանգիստ եմ»,- պատմում է կինը՝ Մերի Առաքելյանը:

Ապրիլի մեկի լույս երկուսի գիշերը նախորդ օրը դիրքերից իջած փոխգնդապետ Առաքելյանը, զանգով տեղեկանալով, որ դիվերսիոն ներթափանցում է տեղի ունեցել, ևս 4 զինակիցների հետ շտապում է սահման՝ օգնության, մինչև դիրքեր հասնել, սակայն, չի հաջողվում, տարածքն արդեն շրջափակված է լինում թշնամու կողմից:

«Դասակի հրամանատարից մինչև գումարտակի հրամանատար ինքը հասել է, բոլորն իր աստիճաններով, իրա արարքներով, խրախուսանքները, պաշտոնը, մեդալները, բոլորը: Ինքը զինվորի կողքն է կանգնած, չափից շատ խիստ էր ինքը, կսեի՝ Ալիկ, մի քիչ թուլցրու, կսեր՝ այ հերս, էս Երևան քաղաքի մեջ ծառայություն չէ, էս պոստ է, րոպե առ րոպե էդ երեխուն վտանգ կսպառնա, կսեր՝ ես ծնողին ինչ պատասխան տամ, ու ինքը միշտ առաջինն էր, կսեր՝ էդ ամեն ինչը թող ինձ լինի, երեխուն, զինվորին բան չեղնի: Էս փորձանքն էլ որ եղավ, էս պատերազմ էլ, որ եղավ, ինքը չփախավ, ինքը ուզենար կփախներ, եթե վիրավոր էր, ինքը կռնար փախներ, գնաց ավելի առաջ, մարտի գնաց ինքը, էնտեղ դիվիզիայի զամպալիտ կա՝ գնդապետ Ավետիսյան Դավիթ, որ եկավ արդեն թեթևակիորեն ասեց, որ Ալիկը չկա, ասեց՝ ինքը Մարտական խաչ աստիճանի տղա է, ինքն իր Մարտական խաչը կստանա, ըսավ նկարներ ունինք, որ Ալիկի դիակի դեմը մենակ թուրքերի լեշերն է թափված, ինքը մենակ է կռվել, հետի չորսը մեկից են մահացել, ինքը միայնակ է կռվել: Ինքը տեսել է, որ զինվորները փախած կուգան դեպի իրան, երեխեքը եկել հարցրել են՝ պարոն փոխգնդապետ, ո՞նց ես: Խոսացել եմ անձամբ զինվորի հետ, ինքը վիրավոր ձեռքով արյունաշաղախ ասել է՝ ես գերազանց եմ, դուք փախեք, հետ գնացեք, ու ինքը մտել է մարտի: Իր կարգախոսը մեկն է եղել՝ կամ մահ, կամ ազատություն, ինքը գնաց մահի, ինքը գնաց զոհվելու հանուն նրա, որ մեր հայ ազգը լավ լինի: Զգացել է ինքը, որ սա դիվերսիա չէ, մսաղացի տակ է ընկնել, ասել է՝ ինչքան կռնամ մարդու կյանք փրկեմ, ինքը փախնելու ենթակա չէ», -ասաց փոխգնդապետ Առաքելյանի հայրը՝ Գևորգ Առաքելյանը:

Չնայած անսահման հպարտությանը՝ ցավն անհամեմատ մեծ է, հայրը մի ցանկություն ունի, ինչպես սրբազանն էր ասել, թող սա լինի քաղաք մտնող վերջին նահատակը, և թող ոչ մի ընտանիք այս ցավը չզգա: Գնդապետ Առաքելյանի աճյունի մոտ եկել ու խոնարհվել են այն զինվորների ծնողները, որոնց կյանքը փոխգնդապետը սեփական կյանքի գնով է փրկել: Ալեքսան Առաքելյանի հուղարկավորությանը, սակայն, ներկա չէին ՀՀ-ի և ԼՂՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաները. «Գային մի հատ սփոփանքի խոսք ըսեին ինձ, հեչ բան էլ պետք չէր»:

Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո 10 տարի ծառայել է Ղարաբաղում, իսկ երբ ծառայության է անցել Վարդենիսում, չի հարմարվել դիրքերը թողնելու մտքի հետ և անձամբ դիմել նախարարին՝ ասելով՝ իմ տեղը մարտական դաշտերն են, և դեպքից 15 օր առաջ վերադարձել է Ջեբրայիլ: «Ալիկը 10 տարի գիտեր էդ փամփուշտի հոտը ու էդ հողի հոտը»,- ասում է հայրը:

Զինվորականի ընտանիքում մեծացած Առաքելյանը գիտակցել է սահմանին ծառայելու ամբողջ վտանգը, կինը՝ Մերին, պատմում է՝ Ալիկը հաճախ է կրկնել, թե երբ ես դիրքեր եմ գնում, պետք է պատրաստ լինեք, որ կարող է և չվերադառնամ:

2 երեխաների մայրը, Ջեբրայիլի իրենց ծառայողական բնակարանը թողնելուց հետո այժմ ապրում է ամուսնու հայրական տանը ամուսնու ծնողների, եղբոր ընտանիքի և տարեց տատ ու պապի հետ: Ալեքսան Առաքելյանը դիմել էր պաշտպանության նախարարություն Գյումրիում բնակարան ստանալու ակնկալիքով: Ընտանիքի անդամները հույս ունեն, որ վերջին դեպքերից հետո գործընթացը կարագանա: Բացի այդ, ընտանիքի համար եկամտի միակ աղբյուրը եղել է փոխգնդապետի աշխատավարձը, որով նա օգնել է նաև առողջական խնդիրներ ունեցող ծնողներին, հիմա կինը՝ Մերին, չի պատկերացնում՝ ինչպես է միայնակ մեծացնելու երկու անչափահաս երեխաներին:

Այս օրերին աշխարհի տարբեր ծայրերից շատ են եղել զանգերն ու ցավակցությունները, նաև մարդիկ, ովքեր օգնելու պատրաստակամություն են հայտնել: ՎՏԲ-Հայաստան բանկում ընտանիքը հաշվեհամար է բացել օգնությունն ավելի հասցեական կազմակերպելու համար, ի դեպ, օգնել ցանկացողների շարքում չափազանց շատ են փոխգնդապետի նախկին զինվորները, որոնց նա ժամանակին վերաբերվել է որպես հարազատ որդիների. «Ամանորները միշտ զինվորների հետ է տոնել»,- պատմում է կինը:

Որդի ունենալուց հետո էլ, սակայն, սերը զինվորների հանդեպ չպակասեց, և նա միշտ կմնա Ջեբրայիլի փոխգնդապետ Առաքելյանը, ում իր զինվորները հարգել ու սիրել են հոր ու եղբոր պես… սերը, որ նա չհասցրեց տալ իր որդուն, ստացել են նրա զինվորները:

ՎՏԲ-Հայաստան բանկ

AMD 16013048596600

USD 16013048596601

EUR 16013048596602

RUR 16013048596603

galatv.am

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan