Առաջարկում եմ առաջնագծի զինվորներին զորացրելու ժամանակ զինվորական գրքույկում նշել մարտական գործողություններին մասնակցելու մասին
Պաշտպանության նախարարությանն առաջարկում եմ առաջնագծի զինվորներին զորացրելու ժամանակ զինվորական գրքույկում նշել մարտական գործողություններին մասնակցելու մասին։ Որովհետեւ, հուսով եմ, պատգամավորներից կլինեն մարդիկ, որոնք մարտական գործողություններին մասնակացած զինվորների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններով հանդես կգան։ Այդ զինվորների համար պարտավոր ենք արտոնությունների մի փաթեթ ունենալ։ Ասենք՝ անվճար բուժօգնություն, բարձրագույն կրթություն, անտոկոս, կամ ցածր տոկոսով վարկերի տրամադրում, գյուղերում անվճար հողի հատկացում՝ տուն առուցելու համար եւ այլն։ Սա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի այդ տղաները հետո չընկնեն տեղեկանքների հետեւից ու նոր բարդություններ չստեղծենք նրանց համար։ Զինվորների հետ, երբ խոսում եմ, թե ինչ են անելու զորացրվելուց հետո, զգալի մասը պատասխանում է, որ գնալու են Ռուսաստան՝ արտագնա աշախատանքի։ Պետք թեթեացնել նրանց բեռը, սոցաիլապես անապահով այդ զինվորներին պետությունը պետք է արտոնություններ տա, որ չթողնեն գնան երկրից։