Ինչպե՞ս եք Դուք կարողանում կարմիր թափանցիկ հագուստով գնալ ԱԺ և պաթոսով ելույթ ունենալ. Գևորգ Պետրոսյան
Իր ներկացմամբ ԲՀԿ անդամ, սակայն ԲՀԿ ղեկավարոււթյան պնդմամբ կուսակցությունից հեռացված Գևորգ Պետրոսյանը շարունակում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանին մեղադրել կուսակցությունը քանդելու մեջ: Ի՞նչ է եղել այս անգամ և ինչո՞ւմ է պարոն Պետրոսյանը մեղադրում Զոհրաբյանին:
-Պարոն Պետրոսյան, Դուք Ձեր ֆեյսբուքյան գրառումների միջոցով շարունակում եք ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին մեղադրել կուսացությունը քանդելու մեջ: Այս անգամ Դուք, անդրադառնալով ԸՕ-ի քննարկումների ժամանակ տիկին Զոհրաբյանի ելույթին, գրել եք, որ քանի դեռ նա կուսակցության նախագահն է, այդ կուսակցության մասնակցությունը տարբեր քննարկումներին ինքնանպատակ է լինելու: Ինչո՞ւ եք այդպես կարծում:
-Անկեղծ ասած, հիմա Նաիրա Զոհրաբյանի գործունեությանն անդրադառնալն ինձանից մեծ ջանքեր է պահանջում, քանի որ ես այս օրերին ավելի կարևոր գործեր ունեմ անելու: Սակայն, հաշվի առնելով այն, որ նրա գործունեությունը կապ ունի հասարակության խնդիրների հետ, ես կխոսեմ այդ մասին: Ես «ինքնանպատակ» բառն օգտագործել եմ, որովհետև հենց նա իր ելույթում հայտարարեց, որ միևնույն է որևէ բան չի փոխվելու, քանի որ չկա քաղաքական կամք: Այսինքն՝ նա չի հավատում այն արդյունքին, որի համար մասնակցում է քննարկումներին: Հետևաբար, հարց է առաջանում, թե որն է դրանց մասնակցելու իմաստը: Իսկ եթե դու ընդդիմադիր դաշտում ես գործում ու վստահ ես, որ իշխանությունները ցանկացած դեպքում անելու են իրենց ուզածը, ընդունի հստակ ընդդիմադիր կեցվածք, այլ ոչ թե կանգնի ու ասա, որ ձևական ես մասնակցում:
Իմ գրառման երկրորդ մասը վերաբերում է Զոհրաբյանի ելույթի այն հատվածին, որը վերաբերում է խոսքի իրավունքին: Այստեղ ես միայն մի բան կասեմ՝ նա որոշեց ինձ կուսակցությունից հեռացնել, երբ ես՝ որպես քաղաքացի և կուսակցական, քննադատեցի իր գործելաոճը:
մանրամասն՝analitik.am-ում