Եվրատեսիլում հայկական «փառապանծ» ժյուրիի անդամները նույնպես շատ գավառական մակարդակի ոճով քաղաքականացրին այդ մրցույթը
Եվրատեսիլի մեր՝ հայկական <<փառապանծ>> ժյուրիի անդամները չգիտեմ ովքեր են, սակայն նրանք նույնպես շատ գավառական մակարդակի ոճով քաղաքականացրին այդ մրցույթը: Հավանել Ֆրանսիայի ներկայացուցչի միջին մակարդակի այդ երգը, տալ բարձր գնահատական մի երկրի ներկայացուցչի, որը կարծես թե վերջին մրցույթներին մեզ մշատապես ցածր է գնահատում, եղածն էլ մեր հզոր համայնքի ջանքերի արդյունքն է, պարզապես սխալ էր…
Իսկ Ռուսաստանի երգն անհամեմատ ավելի լավն էր, եթե ոչ ամենալավը…Պատահական չէ, որ ի տարբերություն այդ ժյուրիի անդամների, հայ քվեարկողը տվեց շատ բարձր գնահատական:
Ցավում եմ, սակայն Ադրբեջանն էլի հաղթեց այդ փոքր, բայց նաև կարևոր եվրատեսիլյան դիվանագիտությունում՝ Ռուսաստանին տալով ամենաբարձր գնահատականը:
Վկան՝ <<Վեստի>> ծրագրի կիրակնօրյա հաղորդման մանրակրկիտ վերլուծությունը և մյուս լրատվամիջոցների վիրավորված մեկնաբանությունները, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բլբյուլօղլու խոսքերը. <<Ռուսաստանում հասկացան, ով է իսկական ընկերը>>…
Թքած նրա խոսքերի վրա, բայց այս կյանքում ոչինչ չի մոռացվում, ոչինչ չի անտեսվում…Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ պետք չէ ստեղծել, մենք այնտեղ շատ մեծ համայնք ունենք
Ես ռուսամետ չեմ, արևմտամետ չեմ, բայց այդ ժյուրիի անդամների արարքը որպես ՀՀ քաղաքացի գնահատում եմ շատ անպատասխանատու…Առավել ևս , որ նրանց ընտրած երգն ամենևին էլ մեղմ ասած՝ հաջողվածներից չէր…
Այդ դեպքում իմաստը, նպատակը որն է՞ր…